Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Բոլորը բարձրաձայնում են Սևանա լճի ծաղկման մասին, սակայն դեռ չեմ տեսել, որ որևիցէ մեկը լուծում առաջարկի։

Acbarca
Yazar:
Acbarca
21:51, çarşamba, 03 temmuz, 2019
Բոլորը բարձրաձայնում են Սևանա լճի ծաղկման մասին, սակայն դեռ չեմ տեսել, որ որևիցէ մեկը լուծում առաջարկի։

Բոլորը բարձրաձայնում են Սևանա լճի ծաղկման մասին, սակայն դեռ չեմ տեսել, որ որևիցէ մեկը լուծում առաջարկի։
     Նորից կցանկանաի անդրադառնալ «մտահոգ» բնապահպանական այն խմբին, ովքեր պնդում են, որ Սևանա լիճը ծաղկել է մակարդակի նվազման հետևանքով:
     Այո, այն որ նախկինում Սևանից անխնա ջրառ են իրականացրել (պետք է պարզել թե ինչ նպատակով), դա կարելի է փաստել թվերով: Սակայն այս տարի ջրառ նոր է իրականացվում և հետևաբար դա չի կարող պատճառ հանդիսանալ Սևանի ծաղկմանը։

Մի քանի փաստեր, թվեր․․․

1. Նախ նշեմ, որ 2019թ.-ին Սևանա լճից ջրառ է իրականացվել միայն հուլիսի 8-ից՝ ընդհանուր առ 02.07.2019թ. դրությամբ 31.188մլն խմ: Նույն օրվա դրությամբ 2018-ին այս ցուցանիշը եղել է 47.212մլն խմ, իսկ 2017-ին՝ 93.254մլն խմ: 2018թ-ին Սևանա լճից ջրառը սկսվել է ապրիլի 18-ից։

2. Արփա-Սևան ջրատարով լիճ մուտք գործած ջրի ծավալը 02.07.2019թ-ի դրությամբ կազմում է 126.086մլն խմ: Նույն օրվա դրությամբ 2018-ին այս ցուցանիշը եղել է 110.005մլն խմ, իսկ 2017-ին՝ 79.736մլն խմ:

3. Ջրամբարներում եղած ջրի ծավալը գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշներին:
     Արփի լճում 83% է, նախորդ տարի նույն օրը եղել է 46%, Ապարանի ջրամբարում՝ 51%, նախորդ տարի 35%: Ազատի ջրամբարում 84% է, նախորդ տարի՝ 66%: Մարմարիկը 58% է լցված, նախորդ տարի եղել է ընդամենը 26%:

Կան մասնագետներ՝ ովքեր անկախ իրական ցուցանիշներից յուրաքանչյուր տարի հայտարարում են, որ «Սևանա լճի այսօրվա վիճակը տարբերվում է մյուս տարիներից» և որպես պատճառ առաջինը համարում են լճից իրականացվող ջրառը:
     Օրինակ՝ 2010թ.-ին լճից 157.245մլն խմ ջրառ է իրականացվել, իսկ Արփա-Սևան ջրատարով լիճ մուտք գործած ջրի ծավալը եղել է 237մլն խմ: Սակայն այս դրական հաշվեկշռի դեպքում էլ է Սևանը ծաղկել:
     Ծաղկման պատճառները բազմազան են, բայց առաջնայինը դա այն է, որ Սևանա լճի ավազանում կա ընդամենը մի քանի մեխանիկական մաքրման կայաններ, որոնք պարզապես չեն կարող մաքրել լիճ լցվող կեղտաջրերը (քիմիական, կենսաբանական):

2008թ.-ից սկսած Սևանա լճից օրենքով նախատեսված առավելագույն 170մլն խմ-ից «ահռելի քանակի» ջրառ է իրականացվել.
     2008թ.՝ 303մլն խմ
     2012թ.՝ 317.62մլն խմ
     2014թ.՝ 269.6մլն խմ
     2017թ.՝ 266.7մլն խմ

հ․գ․ մի բնապահպան էլ կա, ով Սևանի ծաղկման պատճառներից է համարում լճից իրականացվող ջրառը, ասեմ որ ժամանակին, երբ նա ոլորտի պատասխանատուն է եղել ու հիմա «թիվ 1 սրտացավերի» շարքին է դավում, իր ղեկավարման օրոք (1991-1994թթ․) Սևանա լճից բաց է թողնվել շուրջ 4մլրդ խմ ջուր, այսինքն տարեկան՝ 1մլրդ խմ ջուր։

հ.գ.գ․ հետաքրքրության համար նշեմ, որ 1927թ.-ից առ այսօր Սևանա լճից իրականացված ջրառը կազմում է շուրջ 43մլրդ խմ:
    
    
     https://www.facebook.com/Sas.Miroyan/posts/2318391268257560

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
481 | 0 | 0
Facebook