Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ՄԵՐ ԿՈՂՔԻՆ ԱՊՐՈՂ ՀԵՐՈՍԸ ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ ՄԵՐՕՐՅԱ ՀԵՐՈՍ

12:24, cumartesi, 22 haziran, 2019
ՄԵՐ ԿՈՂՔԻՆ ԱՊՐՈՂ ՀԵՐՈՍԸ ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ ՄԵՐՕՐՅԱ ՀԵՐՈՍ

Հերոս բառն արտասանելիս, առաջինը, կամա, թե ակամա, մտքիդ գալիս է զինվորն ու զինվորական գործի հետևում կանգնած հերոսը: Բայց երբ մտորում ես ու խորհում՝ այդ բառի իմաստը զգում ես ու հասկանում նաև առավել գլոբալ սահմաններում, որ հերոս կարող է լինել նաև մեր կողքին ապրող սովորական մեկն, ով, սակայն, արտասովոր գործեր է անում:

Հերոս է նաև նա, ով ցավի ու արցունքների միջից ժպտալ գիտի, վերքը հոգուն՝ վեր հառնել գիտի, փյունիկյան թռչնի նման մաքառել գիտի, անզուսպ ոռնալու չափ ցավը սրտում պահած՝ գիտի բարձրանալ, բարձրանալ, բարձրանալ… Խոյանալ վեր, ճախրել անդունդների վրայով, քայլել ծերպերի ծայրին, մագլցել ժայռեր, բայց մի յուրօրինակ կամքով չգահավիժել ու հասնել բաղձալի բարձունքների:

Այո՛, թերևս ես ճիշտ եմ՝ ուղեղի առաջին փայլատակումը, հերոս հասկացության մասին, կապված է զինվորի ու զինվորական գործի հետ: Եվ մի՞թե հերոսություն չէր ապրիլյան պատերազմում տանկիստ Տիգրան Աբգարյանի սխրանքը, որ թեպետ ինքն անձամբ հավերժացավ, բռնեց հավերժի ճամփորդի ուղին, բայց փրկեց իր ամբողջ ազգին:

Իսկ նրանից հետո՞…

Կարծես չկար «նրանից հետո» ասվածը: ժամացույցի սլաքները կանգ էին առել 2016 թ.-ի ապրիլի 3-ի վրա, երբ վերջին անգամ Աբգարյան եղբայրները խոսեցին իրար հետ: Կանգ էր առել հերոսիս եղբոր՝ ժորա Աբգարյանի համար: Նա կանգնած էր երկու ճանապարհների խաչմերուկում՝ որի՞ն տրվել՝ ցավի՞ն, արցունքի՞ն, խելագարության հասցնող ողբի՞ն, որ ինքնաբուխ գալիս էր նրա սրտից ու տանում դեպի անդունդ և կործանում, թե՞ ի հեճուկս ճակատագրի բարձրանալ, ապրել ու իր հետ ապրեցնել քաջ եղբորը:

Ժորայի համար հեշտ չէր՝ նաև նրան էին ապավինում իր վշտակեզ ծնողները, որ Տիգրանից հետո իրենք էլ չգիտեին ինչպես էին ապրում: Պիտի նեցուկ լիներ և նրա՛նց: Այսպես ասած ապրեր ու ապրեցներ…

Եվ այո՛, մահից էլ հեշտ բա՞ն: Դժվարն ապրե՛լն էր: Հա՛, դժվարն ապրե՛լն է: Իսկ եթե ասեք՝ բա մեր հերո՞սը… Նա չի՛ մահացել, հերոսներն հավե՛րժ են ապրում, ապրում են ապրողներիս մեջ:

Իսկ Ժորան… Նա ուժե՛ղ է… Նա անկոտրու՛մ է… Նրան հաղթել չի՛ լինի… Թեկուզ ցավն ու թախիծը, նրան չեն ընկճի… Նա իր տեսակով է այդպիսին:

Ու նա սթափվե՛ց, թա՛փ տվեց իրեն: Հուշիկ քայլերով սկսեց հեռանալ անդունդից և մեղմ մոտեցավ այն կանաչապատ գորգին, որ կոչվում է ԿՅԱ՛ՆՔ: Որքան էլ բարղ ու դժվար էր, բայց Ժորան թոթափեց սրտի կսկիծը, սկսեց գլուխը վեր բարձրացնել սեփական պատյանից, անգամ փորձեց ժպտալ արցունքների միջից… Ստացվեց: Թեպետ դժվարությամբ, սկզբում այն նմանվեց արցունքախառն ինչ-որ ծամածռության, բայց հետո ստացվեց: Նա հասկացավ, որ պիտի ապրի ու ապրեցնի անմահության ուղին բռնած իր եղբորը: Պիտի իր ծնողներին էլ արժանավայել պահի, որ եղբայրը, հեռվից, իրենից դժգոհ չմնա: Նա չզլացավ, չթուլացավ, չերկնչեց կտրել կմ.-եր հասնել եղբոր զորամաս ու նրա դիրքերը, ապա անցավ այլ զորամասեր ու դիրքեր և տեսավ սեփական աչքերով ու հասկացավ, որ հայրենիքի ամրությունը միայն սահմանին կանգնած զինվորից չէ, այլ այդ նույն զինվորի կյանքը պաշտպանված լինելուց էլ է: Եվ հոգում զգաց մի այնպիսի ուժ, որ ասես այդ բոլոր զինվորները Տիգրանի աչքերով էին իրեն նայում ու զգում իր օգնության կարիքը: Նրա ցաված ու սառած սրտում հոսեց մի նուրբ ջերմություն, որից հասկացավ, որ նա պիտի ապրի՛, ապրի եղբոր ապրած ու չապրած տարիներով… Պիտի իրագործի այն երազանքներն ու նպատակները, որ Տիգրանը կիսատ թողեց:

Եվ սկսեց նախ իր ուսումից, նպատակ դնելով դառնալ կրթված ու գրագետ մարդ՝ հասարակությանը պիտանի: Բազմիցս եմ զրուցում նրա հետ, ու միշտ նա մի բան է ասում.

-Ուզում եմ այնպիսի մարդ դառնալ, որ պետք գամ իմ ազգին:

Դու արդեն կես ճամփադ անցե՛լ ես սիրելի Ժորա ու վտա՛հ եմ, որ դեռ շատ բարձունքներ ես նվաճելու:

Ապա մեր Ժորան ձեռնամուխ եղավ անվադողեր հավաքելուն, որ սահմանն ամրացվի: Հեշտ չէր, բայց դա ևս ստացվեց: Արդեն շուրջ 2 տարի ու կես, նա պարպերաբար, անվադողեր է ուղարկում սահման՝ տարբեր զորմասեր ու դիրքեր: Եվ ամեն անգամ 5-6 կամազ, ուրալ, իսկ վերջերս արդեն 25-30 կամազ է ուղարկում միանգամից: Նա այդ ամենն անում է այն գիտակցումով, որ Տիգրանը դիրքերում է՝ սահմանին և հավերժ ողջ է: Հակառակ դեպքում նրա ապրելն ու գոյի պայքարը պարզապես անիմաստ կլիներ:

Բայց նրա առաքելությունն այսքանով դեռ չի ավարտվել: Նա այսօր դարձավ ընդամենը 26 տարեկան և դեռ մի ողջ կյանք ունի առջևում: Ու նա շարունակում է մտովի և անթաքույց իր փնտրտուկները. Էլ ի՞նչ անել, որ եղբորն արժանի եղբայր լինի, նրա չարածն ի՛նքն անի, որ չլինի, թե եղբայրը վերևում դժգոհ մնա իրենից, թե եղբայրը չավարտեց իր կիսատ թողածը:

Եվ Ժորային արդեն շատ երկար պրպտումներ պետք չէին, նրա ծրագրերը գալիս են ու հորդում, ժայտքում են ու բխում: Միայն ժամանակի մեջ տեղավորվել է պետք, որ հասցնի իրագործել: Այսօր ես նրան կբնութագրեմ մեկ արտահայտությամբ՝ ՔԱՅԼՈՂ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ:

Մարդը կյանքում ապրում է այն մղումով, որ այս կյանքում ինչ-որ առաքելություն ունի և այն պիտի հասցնի ավարտին իր ողջ կյանքի ընթացքում: Թե չէ, առանց նման գիտակցումի ապրելը, պարզապես, սին է:

Ու նա, իր բազում պրպտումների մեջ, միտք հղացավ ստեղծել մարտական ակումբ, որ անկախ տարիքից ու սեռից, բոլորը սովորեն ռազմարվեստ և հարկ եղած դեպքում, ինքնապաշտպանվեն ու նաև փրկեն կողքինի կյանքը: Իսկ ապագա զինվորները, մինչ զորակոչի անցնելը, պատրաստվեն ծառայության, որ բանակում ամիսներ չկորցնեն, որպես նորակոչիկներ՝ նոր սովորելով զենք վերցնել ու զենքի հետ վարվելաձևին տիրապետել, այլ զորակոչվեն արդեն որպես պատրաստի զինվորներ և տոկուն ոգով հայրենասերներ: Ու այդ ակումբն այսօր կրում է մեր անմահ հերոսի անունը՝ ՏԻԳՐԱՆ ԱԲԳԱՐՅԱՆ մարտական պատրաստվածության ակումբ, որի նախգահը հենց ինքն է՝ մեր կողքի ապրող հերոսը՝ Ժորա Աբգարյանը:

Ժորան Ապրում է, որ ապրի իր եղբայրը՝ անմահ հերոս Տիգրանը… Ապրում է, որ Տիգրանի չապրած տարիներն ինքը լրացնի… Ապրում է, որ կյանք տա, իրեն ապավինած, ծնողներին և վաղը կյանք տա մի նոր Տիգրանի: Նրա մեջ, այսօր կարծես, կան երկու ԵՍ-եր՝ Տիգրան և Ժորա:

Նա ինչ էլ անի, ուր էլ գնա, ինչ գործ էլ ձեռնարկի, ինչ միտք էլ ծլարձակի նրա ուղեղում՝ հաջողությամբ է պսակվում, քանզի միշտ իր հոգում, իր սրտում և թիկունքին զգում է եղբորը՝ հերոս Տիգրանին, նրա ջերմացնող խրախուսանքն ու տեսնում բարի և դրական հայացքը, որը ժպիտով ողողված է և կարծես ասում է.

՝ -Եղբայրս ես քո հետ եմ, այս գործն էլ ավարտին հասցրու… Այս մեկն էլ… Սա էլ ու… Ես գիտեմ՝ դու կարո՛ղ ես, այս մեկն էլ…

Եվ այդպեսՙ Ժորան միշտ զգալով սիրելի եղբոր մոտիվացիոն ուժն իր հոգուն և ձեռքը՝ թիկունքին՝ ամենադժվարին ու բարդ գործն էլ ի կատար է ածում շատ ավելի հեշտորեն ու դյուրին:

Փոքր տարիքում Տիգրանը եղել է կենսախինդ, աշխույժ, ժիր, թռվռուն, չարաճճի, անվախ, էքաստրեմալ երևույթների սիրահար, ժպտերես: Որտեղ էքստրիմ՝ Տիգրանն այնտեղ: իսկ Ժորան եղել է առավել լրջախոհ, լրջմիտ, զգուշություններով լի և քիչ է ժպտացել: Բայց այսօր նա, առավել շատ, ապրում է եղբոր ԵՍ-ով, քան իր: Թեպետ դա էլ ճիշտ չի լինի միանշանակ այդպես ասել: Այդ երկու ԵՍ-երն իրար են խառնվել ու դարձել մի այլ նոր ԵՍ՝ Ժորայի կերպարով;

Ու այսօր մեր կողքին ապրող այդ կենդանի լեգենդի, քայլող հանրագիտարանի, այդ ուրիշ ԵՍ-ի ծննդյան օրն է:

Սիրով շնորհավորում եմ մեր անկոտրում Ժորային ու մաղթում քաջ առոջություն, անձնական անծայր երջանկություն, աշխատանքային բեղմնավոր ուղի, նորանոր բարձունքներ, վերելքների նվաճումներ, առավել ուժ, ավյուն, եռանդ, ժպիտների օվկիան, նորանոր մտահաղացումներ և այդ մտահաղացումների իրագործումներ, չկոտրվելու ձիրք, առաջ նայելու հզոր կորով, կյանքի կանաչ ուղիով քայլելու և ճանապարհին չկանգնելու ունակություն: Ինչպես նաև կյանքի հանդիպած դժվարությունների առաջ չծնկելու, չնահանջելու, ստորոտին ու լանջին չմնալու, այլ բաղձալի բարձունքի գագաթին հասնելու տաղանդ:

Սիրելի՛ Ժորա, քո մասին կարելի է անվերջ խոսել, քանզի դու քո տեսակով լրիվ այլ ես ու ուրիշ՝ բացառիկ երևույթ այս երկիր մոլորակում: Ուստի խոնարհվում եմ քո ՄԱՐԴ տեսակի առաջ և հիացմունքով ասում՝ դու մեր կողքին ապրող, մեր օրերի կենդանի հերոս ու լեգենդ հավերժ եղիր ու մնա մեր կողքին, մենք ունե՛նք քո կարիքը և մի՛շտ ենք ունենալու:

Ծնունդդ նորից ու նորից շնորհավոր թանկագինս:


    

22.06.2019


    

Հոգեբան, գրող, ՏԻԳՐԱՆ ԱԲԳԱՐՅԱՆ մարտական պատրաստության ակումբի իրադարձությունների մեկնաբան, «Հայրենյաց Պաշտպան Ազատամարտիկների Միավորում» ՀԿ-ի հոգեբան, «Քառօրյա պատերազմ» խմբի կանոնավորիչ և Հ.Ա.Բ. Ռ/Հ/Կ երիտասարդական թևի մամլո խոսնակ՝ ՄաՏիՆա՝ Մարինե Մանուկյան

To promote the post
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz, Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
| | |
1587 | 0 | 0
Facebook