Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Խոստովանական ցուցմունք Նիկոլ Փաշինյանին

info media
Yazar:
info media
14:06, pazartesi, 29 nisan, 2019
Խոստովանական ցուցմունք Նիկոլ Փաշինյանին

Հարգելի պարոն Փաշինյան, ես կրկին անգամ ցանկանում եմ տեղեկացնել Ձեզ, որ ունեմ խոստովանական ցուցմունք՝ ազգանվեր գործի և մեր ապագա սերունդների հետ կապված, որը կվստահեմ միայն Ձեզ: Ես խոսքի մարդ եմ և խնդրում եմ այլ մարմիններից չփորձեն տեղեկություն ստանալ ինձանից:

Ասեմ նաև, որ հացադուլ անողների դեմ ոչինչ չունեմ: Այնուամենայնիվ ապրիլի 23- ից ծոմ եմ պահում և, երբ խոսքս կասեմ, հոգիս թեթևանա, այդ ժամանակ կսնվեմ: Ես նպատակասլաց եմ և ամեն գնով խոսքիս հասնում եմ: Հուսով եմ չեք մերժի հանդիպման առաջարկը: Ուզում եմ իմանաք, որ հանդիպումից և զրույցից հետո ես որևէ ակնկալիք չեմ ունենա և հետագայում որևէ հարցով չեմ անհանգստացնի Ձեզ: Ես անմեղսունակ չեմ, քաջ գիտակցում եմ քայլերս: Ուզում եմ, որ այս մասին իմանա ամբողջ հայ ազգը, ում համար դա շատ կարևոր է:
    
    

Հարգանքով՝ Գևորգ Հովհաննիսյան

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
1735 | 0 | 0
Facebook