Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Զգուշացե՛ք «թույլ սեռի» ներկայացուցիչներից․ Կիոկուշին Կարատեի ֆեդերացիան մեկնարկեց անվճար դասընթացները

22:13, cumartesi, 09 mart, 2019
Զգուշացե՛ք «թույլ սեռի» ներկայացուցիչներից․ Կիոկուշին Կարատեի ֆեդերացիան մեկնարկեց անվճար դասընթացները
     Այսօր Հայաստանի Կիոկուշին Կարատեի ֆեդերացիան սկսեց խոստացված անվճար մարզումները, նվիրված կանանց մեկ ամսյակին։ Մոտ 70 իգական սեռի ներկայացուցիչների, դասընթացները հնարավորություն կտա զարգացնելու իրենց թե՛ ֆիզիկականը, թե՛ հոգևորը։
     Անվճար դասերին հայտագրվել են, ոչ միայն երիտասարդ աղջիկներ այլև, մեծահասակներ, նույնիսկ մայրիկներ իրենց աղջիկների հետ։
     Մասնակիցները սկզբում ծանոթացան Ֆեդերացիայի գործունեությանը, սովորեցին հասկանալ կարատեի լեզուն և խոստացան պահպանել Կիոկուշինի օրենքներն ու սկզբունքները։
     Քանի որ մարտարվեստը պահանջում է ֆիզիկական և հոգևոր տրամադրվածություն Մարզիչ Սեմպայ Անին առաջին օրը պարապմունքը հնարավորինս թեթև անցկացրեց, որ աղջիկները ֆիզիկապես չծանրաբեռնեն մարմնի մկանները։ Սեմպայը նաև հորդորեց հաջորդ պարապմունքներին հնարավորինս ջանասիրաբար մարզվել։ Իսկ «սելֆին» եզրափակեց այսօրվա հանդիպումը։
     Հիշեցնե՛մ Հայստանի Կիոկուշին կարատեն, կանանց մեկ ամսյակի առթիվ նվեր է մատուցել՝ անվճար դասընթացների տեսքով, մեկ ամիս անվճար պարապմունքներ առանց տարիքային սահմանափակումների կարգախոսով։ Ֆեդերացիայի նպատակը իգական սեռին ներգրավել ֆիզիկական պատրաստվածության մեջ։
     Հայաստանի Կիոկուշին կարատեյի ֆեդերացիան հաջողություն է մաղթում աղջիկներին․․․․
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
4730 | 0 | 0
Facebook