Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Քաղաքացիների ընդունելության օրվա շրջանակներում

18:29, cumartesi, 15 aralık, 2018
Քաղաքացիների ընդունելության օրվա շրջանակներում
     Յուրաքանչյուր ուրբաթ Բյուրեղավանի համայնքապետարանը կազմակերպում է քաղաքացիների ընդունելություն: Համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանի մոտ գալիս են տասնյակ բնակիչներ՝ խոսում հոգսերից, ներկայացնում իրենց մեծ ու փոքր խնդիրները: Համայնքների խոշորացումից հետո հաճախակի համայնքապետի մոտ ընդունելության է գալիս Նուռնուս գյուղի ակտիվ բնակիչ 93 ամյա Դերենիկ Դավթյանը: Հերթական այցելությունը նվիրված էր գյուղի հիմնական խնդիրներին, որոնցով մտահոգ էր Դերենիկ պապը: Այցելության ընթացքում խոսեց ու կիսվեց Հակոբ Բալասյանի հետ, համայնքի ղեկավարն էլ սիրով լսեց ու վստահեցրեց, որ իր գործառույթների շրջանակներում առաջնային խնդիրներին լուծումներ կտրվեն: Դերենիկ Դավթյանը շնորհակալություն հայտնեց գյուղում նախադպրոցական տարիքի երեխաների համար մոբիլ մանկապարտեզ հիմնելու, դպրոցում շատ արագ «տաք սնունդ» ծրագրի իրագործմանն աջակցելու, գիշերային լույսերի, կենտրոնական փողոցների ասֆալտապատման ու փոսալցման, շուտով նաև գյուղում այլ ծրագրերի իրագործման ու իրենց գյուղի հանդեպ սրտացավ վերաբերմունքի համար:
    
     Բյուրեղավան համայնք
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
1998 | 0 | 0
Facebook