Ուղիղ 27 տարի առաջ՝1991թ. Սեպտեմբերի 21ին Հայաստանի Հանրապետությունը հռչակվեց ազատ, անկախ և ինքնիշխան պետություն, մենք ասացինք այո, ընտրեցինք լինել ազատ և ինքնիշխան: Սա թերևս մեր ամենամեծ ձեռքբերումն է, որի համար հայ ժողովուրդը դարեր շարունակ կռիվ է մղել մահվան դեմ և հաղթանակած դուրս եկել: Սեպտեմբերի 21ին Աբովյանի Ուսանողական Խորհուրդը՝նախագահ Վեներա Գյուլինյանի գլխավորությամբ կազմակերպեց համերգ-ծրագիր նվիրված ՀՀ անկախության 27 ամյակին Լուսակերտի զորամասում: Համերգի ընթացքում Աբովյանի Ուսանողական Խորհրդի երգիչները կատարեցին հայրենասիրական և ազգագրական երգեր: Համերգի ավարտին նախագահ Վեներա Գյուլինյանը Աբովյանի Ուսանողական Խորհրդի պատվոգրեր բաժանեց լավագույն զինվորներին և երգիչներին:
Աբովյանի ուսանողական խորհուրդ