Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Միշիկնյուզը, մի շարք հեռուստալիքներ, զբաղվելով մանիպուլացիաներով, ևս մեկ անգամ հաստատեցին ՈւԽ - ՀՀԿ կապը՚ Դավիթ Պետրոսյան

15:09, pazartesi, 12 kasım, 2018
Միշիկնյուզը, մի շարք հեռուստալիքներ, զբաղվելով մանիպուլացիաներով, ևս մեկ անգամ հաստատեցին ՈւԽ - ՀՀԿ կապը՚ Դավիթ Պետրոսյան

Ռեստարտ նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանն, անդրադառնալով բուհական խնդիրներին, իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Պետք է արձանագրել,

1. ԵՊՀ վարչակազմը ոչ մի կերպ չարձագանքեց ԵՊՀ-ում տեղի ունեցող գործընթացներին, չխոսեց նրա մասին, թե իրավական կարգավիճակ չունեցող կառույցը ոնց է 3 տարի շարունակ առանց իրավունք ունենալու օգտվել և այժմ օգտվում համալսարանական ռեսուրսներից: ԵՊՀ վարչակազմը, իր անգործությամբ, լուրջ թերացումների վրա աչք փակելով, հաստատեց ՈւԽ- ի հետ հանցավոր կապը:

2. ԵՊՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժինը ցուցաբերեց բացարձակ ոչ պրոֆեսիոնալ, կողմնակալ վերաբերմունք տեղի ունեցող գործընթացների նկատմամբ՝ աղճատելով իրականությունը:

3. ԵՊՀ ՈւԽ-ն, չնայած նախնական հերքումների հաստատեց, որ իր Կանոնադրությունը ԿԳՆ -կողմից հաստատված չէ, իսկ Կանոնադրության մի շարք կետեր բազմիցս խախտված:

4. Չունենալով փաստարկներ՝ նրանք էլի սկսեցին խոսել գրանտերից, մեզ փորձեցին կապել ինչ-որ քաղաքական ուժերի ու ԼԳԲՏ թեմաների հետ:

5. Միշիկնյուզը, մի շարք հեռուստալիքներ, զբաղվելով մանիպուլացիաներով, ևս մեկ անգամ հաստատեցին ՈւԽ - ՀՀԿ կապը:
    
    
     Մաքրենք ՀՀ-ն

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
2663 | 0 | 0
Facebook