Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Եվ սա է արդարությունը

21:32, salı, 09 nisan, 2013
Եվ սա է արդարությունը
     Մի քանի ավտոբուսներ, որոնք լի են ոստիկանական համազգեստով երիտասարդ անձանցով այժմ կանգնած են Կիևյան փողոցի վրա, արդյոք սա է ճշմարիտը ու արդարացին, որ իշխանությունը չի ընդունում իր պարտությունը և իր ապահովության համար հայ զինվորին հանել է հայ քաղաքացու դեմ, քանի որ նախատեսվում է ցուցարարաների երթ դեպի Ծիծեռնակաբերդ, ամոթ է սարսափելի ամոթ: Սա արատավորում է հայ զինվորի և ոստիկանի կերպարը, ով սովոր է մշտապես արդարությունը պաշտպանել, իսկ հիմա նա գնում է իր սկզբունքների դեմ:
    
     Հոգնել եմ արդեն արդարության խլացող կանչից,
     Հոգնել եմ արդեն ցավից կռացած ես հայ գեղջուկին
     Ցնցոտիապատ ու խեղճ տեսնելուց
     Ներսս պատկեր է մի հայրենիքի, որը որ այժմ ծնկել է արդեն
    
     Ով մեծն Թեմիս, երբ էիր այսպես դու երես թեքել
     Միթե բարքերը մարդկային շահի
     Քո արդար աչքն էլ փակել են ընդմիշտ,
     Կանգնիր դու նորից քո տեղն ատյանում
    
     Ու արդարության նժարով քո սուրբ
     Առ այս կեղծիքի չափն որոշիր
     Հետո ուղարկիր հազար Էրիներ
     Որ հավերժ բոլոր չարքերին տանջեն
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
2
Beğenmemek
0
4455 | 2 | 0
Facebook