Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Վառե՛ք մի մոմ, և մթությունը ինքն իրեն կցրվի

11:40, pazar, 14 ekim, 2018
Վառե՛ք մի մոմ, և մթությունը ինքն իրեն կցրվի
     Երբե՛ք մի անհանգստացեք բացասականի համար: Վառե՛ք մի մոմ, և մթությունը ինքն իրեն կցրվի: Մի՛ փորձեք պայքարել խավարի դեմ:
     Չի կարելի հաղթել մթությանը, որովհետև այն գոյություն չունի, հնարավո՞ր է գոյություն չունեցող բանի դեմ պայքարել: Ուղղակի մոմ վառեք, և խավարը կհեռանա:
     Մոռացե՛ք խավարի մասին, մոռացե՛ք վախի մասին: Մոռացե՛ք բոլոր այն բացասական բաների մասին, որոնք, սովորաբար, հալածում են մարդկային միտքը: Պարզապես մի փոքրիկ մոմ վառեք ոգևորությամբ:
     Երբ առավոտյան արթնանաք, ոգևորված վեր կացեք և առաջին հերթին որոշում կայացրեք, որ այսօրը դուք ապրելու եք լիարժեք ուրախությամբ և սկսեք ապրել այդ լիարժեք ուրախությունը:
     Նախաճաշին կերեք այնպես, կարծես Աստված ձեր ընդունած սննդի մեջ է. այդ ժամ նախաճաշը կդառնա սրբազան գործողություն: Լոգանք ընդունելիս` ձեր ներսում հիշեք և ճանաչեք Աստծուն. դուք ձեզ կմաքրեք Աստծո միջոցով: Այդ ժամ լոգարանը կվերածվի տաճարի, իսկ հոսող ջուրը ձեզ կողողի սուրբ ջրով:
     Յուրաքանչյուր առավոտ վեր կացեք վճռականությամբ, վստահությամբ, հստակությամբ. խոստացե՛ք ինքներդ ձեզ, որ այդ օրը լինելու է անսահման գեղեցիկ, որ օրն այդ դուք ապրելու եք ամբողջությամբ` մինչև վերջին կաթիլը ըմպելով այն:
     Իսկ երեկոյան, երբ պառկեք քնելու, հիշե՛ք, թե որքան գեղեցիկ բաներ պատահեցին օրվա ընթացքում: Հիշողությունն այդ կօգնի, որպեսզի գեղեցիկը վաղը նորից վերադառնա:
     Քնե՛ք` վերհիշելով և հիշողության մեջ պահելով անցնող օրվա գեղեցիկ պահերը: Գեղեցիկ երազներ կտեսնեք: Ձեր ոգևորությունը երազի մեջ կմտնի, և նույնիսկ երազներում դուք կունենաք նոր լիցքեր:
     Թո՛ղ որ յուրաքանչյուր պահը սրբագործվի:
    
     Գոհար Միքայելյան
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3469 | 0 | 0
Facebook