Գրադարանը ազատություն է: Ընթերցելու, շփվելու ազատություն: Այն կրթություն է, որ չի ավարտվում այն օրը, երբ մենք ավարտում ենք դպրոցը կամ համալսարանը: Գրադարանը ժամանց է, առանձնացում և մուտք դեպի տեղեկատվություն: /Նիլ Գեյման/
20.09.2018թ. Կապանի N13հիմնական դպրոցի VIա դասարանի սաները մաթեմատիկայի դասն անցկացրին Կապանի էլեկտրոնային գրադարանում:
Թեման ՝ Հետաքրքիր փաստեր մաթեմատիկայի և թվերի մասին
Եթե նույնիսկ Դուք չեք սիրել և սիրում մաթեմատիկան, դժվար թե կարողանաք չհամաձայնվել այն մտքի հետ, որ այն մեր կյանքում մեծ դեր ունի: Մաթեմատիկայի ուսուցիչ Ռիմա Մկրտչյանը կարևորեց «Մաթեմատիկա» առարկան և նրա ունեցած մեծ դերը մեր կյանքում:
Աշակերտները ներկայացրին հետաքրքիր փաստեր մաթեմատիկայի և թվերի մասին, մի քանի հետաքրքիր փաստեր պի թվի, ոսկե հատվածքի (կտրվածք), հաջողակ և անհաջողակ, 2520 թվի յուրահատկությունը, ծննդյան օրերի պարադոքսը և այլնի մասին:
Ներկայացնելով աֆորիզմներ մաթեմատիկայի և մաթեմատիկոսների մասին, կարևորեցին Է. Կանտի «Յուրաքանչյուր բնական գիտություն պարունակում է այնքան ճշմարտություն, որքան նրանում մաթեմատիկա կա» աֆորիզմը: Վեցերորդցիների ակտիվությունը հիացրեց բոլորին և խթանեց՝ հանդես գալ նորանոր նախաձեռնություններով:
Նորարությունը դարի պահանջ է: Նորարարական մոտեցումներն այսօր բացում են զարգացման հեռանկարներ բոլոր բնագավառներում: Իսկ կրթական ոլորտը պետք է միշտ առաջատար դիրքերում լինի:
ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան