Սասնա Ծռեր վանկարկումներով, երգ ու պարով մարտունեցիները դիմավորեցին Սասնա Ծռեր համահայկական կուսակցության նախաձեռնող խմբի անդամներին:
Հավաքվածներին ողջունեցին Ժիրայր Սէֆիլյանը և Վարուժան Ավետիսյանը:
Հայ ժողովրդի պահանջները կատարվելու են, -հայտարարեց Ժիրայր Սեֆիլյանը:
«Լինենք լավատես: Այստեղից ենք սկսում ըստ էության, սա լոկ կազմակերպություն ստեղծելու սկիզբ չէ, սա շարժման սկիզբ է, ես կարծում եմ, որ որակական իմաստով դեպի արմատական փոփոխությունների սկիզբ է լինելու մեր այս շարժման սկիզբը»:
Վարուժան Ավետիսյանն իր խոսքում նշեց. «Համոզված ենք, որ Մարտունին շատ լուրջ հենարան և մասնակից է լինելու ազգային -ազատագրական շարժմանը: Մեր հայրենիքը հզարանալու է և զերծ է լինելու թե արտաքին և թե ներքին թուրքերի ազդեցությունից, ես համոզված եմ, որ մարտունեցիները այս գործում մեծ լումա ունեն դնելու»:
Ելույթներից հետո մարտունեցիները ոտքով Սասնա Ծռեր համահայկական կուսակցության նախաձեռնող խմբի անդամներին ուղեկցեցին դեպի մշակույթի տուն, որտեղ մեծ հանդիպում է տեղի ունենում: