Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ՄԱՀՎԱՆԸ ՀԱՂԹՈՂՆԵՐԻՑ ՄԵԿԸ. ԱՐԿԱԴԻ ՍԵՄԵՐՋՅԱՆ

01:10, cumartesi, 11 ağustos, 2018
ՄԱՀՎԱՆԸ ՀԱՂԹՈՂՆԵՐԻՑ ՄԵԿԸ. ԱՐԿԱԴԻ ՍԵՄԵՐՋՅԱՆ

ՀՀ ՊՆ «Արծիվ մահապարտների» ՀՆԳ Ականանետային մարտկոցի հրամանատար Արկադի Գևորգի Սեմերջյանի հերոսական կյանքի ու գործի մասին կարելի է պատմել, օգտագործելով լրագրության տարբեր ժանրերի հնարավորությունները, և ասելիքը բոլոր դեպքերում կլինի ազդեցիկ, հետաքրքիր, ուսանելի ու ընդօրինակելի հայրենասիրության բաց դաս: Բայց այս անգամ կներկայացնենք միայն հայրենանվեր մարդու, գիտնականի, ռազմիկի, ազատամարտիկ-նվիրյալի համառոտ մարտական ուղին:
    
     Արկադի Գևորգի ՍԵՄԵՐՋՅԱՆ-
Ծնված 14.06.1957թ.: Կրթությունը բարձրագույն: Զինվորական կոչումը` մայոր: ՀՀ ՊՆ «Արծիվ մահապարտներ» ՀՆԳ, և «Արծիվ 5» գումարտակի ականանետային մարտկոցի հրամանատար: Զոհվել է 18.12.1992թ. Լաչինում /Գյուլիբերդի բարձունքում/: Ամփոփված է «Եռաբլուր» պանթեոնում: Ամուսնացած էր: ՈՒնի 1 դուստր: Բնակվել է ք. Երևան, Սմբատ Զորավարի փ. շ. 40 բն. 8 հասցեում:
     ՀՀ «Մարտական Խաչ II աստ.» շքանշանի ասպետ, ԼՂՀ Արիության մեդալակիր, ՀՀ ՊՆ «Արծիվ մահապարտներ» ՀՆԳ ականանետային մարտկոցի հրամանատար, մայոր:

1988թ.-ից հանդիսանում է ակտիվ մասնակիցներից մեկը, թե Հայաստանի Հանրապետության անկախության վերահաստատման գործընթացում, թե Արցախի ազատագրման պայքարում, որտեղ էլ 1992թ. դեկտեմբերին հերոսաբար ընդունեց հայենապաշտի դրոշը:

Դեռևս 1976-81թթ.Վորոշիլովգրադի Լեռնամետալուրգիական ինստիտուտի ճարտարապետա-շինարարական ֆակուլտետում ուսանելիս, զուգահեռ ավարտելով զինվորական ամբիոնի դասընթացները, ծառայել, ստացել էր լեյտենանտի կոչում, և ականանետային տեխնիկայի մասնագետի և դասակի հրամանատարի որակավորում: Այդ գիտելիքներն ու հրամանատարական որակները տեխնիկական գիտությունների թեկնածու Ա.Սեմերջյանն օգտագործեց արցախյան ազատամարտում, Հայոց բանակի հրետանային ստորաբաժանումների ստեղծման հիմքում իր անուրանալի ավանդը բերելով:

1990-92թթ. մասնակցել է ՀՀ սահմանների և ԼՂՀ բնակչության և տարածքների պաշտպանության մարտական գործողություններին, այդ թվում.

1990թ. հունվարին մասնակցել է Երասխավանի մարտական գործողություններին: Այնուհետ շարունակաբար գործուղվում է, և մարտական գործողությունների մասնակցում Արցախյան ռազմաճակատի ամենաթեժ կետերում:

Ընթացքում աչքի ընկնելով խիզախությամբ, նվիրվածությամբ, բանիմացությամբ, 1992թ. մայիսին արդեն մայորի զինվորական կոչմամբ, մասնակցել է Շուշիի ազատագրման գործողությանը, որպես ականանետային մարտկոցի հրամանատար /Արկադի Սեմերջյանը իր մարտկոցով ոչնչացնում է 100 ազերիներ, 2 տանկ, 1 БМП, 3 բեռնատար մեքենա` զինտեխնիկայով և զինամթերքով/:

Շուշիի ազատագրումից հետո մասնակցում է Մարդակերտի ինքնապաշտպանությանը:

1992թ. օգոստոսին անդամագրվում է ՀՀ ՊՆ «Արծիվ մահապարտների» հատուկ նշանակության գումարտակին /ընդհ. Հր.Ա.Պետրոսյան/, որպես ծանր զենքերի դասակի և ականանետային մարտկոցի հրամանատար: Ա. Սեմերջյանը անձամբ է ընտրում իր դասակի անձնակազմին, սովորեցնում տիրապետել հրետանային զենքի, ու տանում մարտի, միացնում է ԼՂՀ մարտկոցին, և կազմում մահապարտների հրետանային ստորաբաժանման կորիզը:

1992թ. սեպտեմբերի 1-28-ը ԼՂՀ Գանձասարի վանական համալիրի /Վանք/ պաշտպանության, Մարտակերտի շրջանի գյուղերի պաշտպանության և ազատագրական թեժ մարտերում իր ղեկավարած մարտկոցով, մահապարտների մյուս դասակների խիզախ մարտիկների հետ ուս ուսի տված, աննախադեպ սխրանքներ է գործում` հարթելով Վաղուհասի, Հարությունագոմերի, Դրմբոնի հաղթանակների ճանապարհը, հակառակորդին պատճառելով հարյուրավոր կենդանի ուժի, բազմաթիվ զինտեխնիկայի շարասյունների, տասնյակ տանկերի, և հրետանու ու կարևորագույն օբյեկտների, և այլ պաշարների անվերադարձ կորուստներ:

Մյուս թեժ կետերում ևս ոչնչացնում է թուրքական շտաբը՝ «Գորշ գայլեր» մականունով, գեներալներով և զինվորներով:

1992թ. հոկտեմբերի 1-ից ՀՀ ՊՆ «Արծիվ -5» գումարտակի կազմում /հր. Աղաջանյան/, «Արծիվ-մահապարտներ» ՀՆԳ իր ղեկավարած մարտկոցի անձնակազմով, Պաշտպանության նախարարության հերթական հատուկ հանձնարարությամբ գործուղվելով ԼՂՀ Լաչինի միջանցք /Կոռնիձոր, Գյուլլիբերդ, Կուշչուլար.../, մասնակցել է պաշտպանական և ազատագրական մարտական գործողություններին:

18.12.1992թ., զոհվել է Գյուլլիբերդի բարձունքում, հերոսական պայքարից հետո անսպասելի դիպվածով` ականի պայթյունից:

Ա.Գ.Սեմերջյանը հետմահու «Արծիվ մահապարտների միություն» ՀԿ պատվավոր անդամ է:

Լավագույն ուսուցիչ, խիզախ ու աննահանջ, պահանջկոտ ու ստեղծագործ, անվրեպ, գիտուն մարտիկը, հարաճուն ուժով և անսպառ էներգիայով լեցուն հրամանատարը, հայ սպան` հերոսական մարտական ուղու, «Արծիվ մահապարտների» ՀՆԳ աննախադեպ մասսայական սխրանքին մասնակցության, ցուցաբերած արիության և առ հայրենիք անմնացորդ նվիրումի համար հետմահու պարգևատրվել է ՀՀ և ԼՂՀ պետական և այլ պարգևներով, այդ թվում`

ՀՀ «Մարտական Խաչ II աստ.» շքանշանով /1996թ./, ԼՂՀ Արիության համար մեդալով /2012թ./, ՀՀ ՊՆ «Արծիվ մահապարտներ» -կրծքանշան-հուշամեդալով /1997թ./, «Արծիվ մահապարտների միության» «Արծիվ մահապարտ.Վազգեն Սարգսյան» շքանշանով /2008թ./ և «Հայրենապաշտ մահապարտ» հոբելյանական մեդալով /2017թ./:


    

1990-94թթ. ԵՐԿՐԱՊԱՀ ՋՈԿԱՏՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՇՏԱԲԻ ՊԵՏ, 1992թ.մայիս-1993թ. հուլիս՝ ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՊՆ ՕԳՆԱԿԱՆ, 9-ՐԴ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ, 1993-2000թթ. ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈԽՆԱԽԱՐԱՐ, ՀՀ ՊՆ «ԱՐԾԻՎ ՄԱՀԱՊԱՐՏՆԵՐԻ» ՀՆԳ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ,

«ԱՐԾԻՎ ՄԱՀԱՊԱՐՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ՀԿ ՆԱԽԱԳԱՀ, ԳԵՆԵՐԱԼ-ՄԱՅՈՐ` Ա. ՊԵՏՐՈՍՅԱՆ
     այս ամենից առաջ ու հետո, պարզապես ԱՐԿԱԴԻ ՍԵՄԵՐՋՅԱՆԻ ընկեր` ԱԼԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆ


    
    
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
10624 | 0 | 0
Facebook