Durun lütfen yüklemiyor...
Logo

Haber akışına abone olun

Makaleler

Ապրիլի 13-ին էքսկուրսիա Մուղնու Սուրբ Գևորգ եկեղիցի վանք» »

20:06, cumartesi, 06 nisan, 2013
Ապրիլի 13-ին էքսկուրսիա Մուղնու Սուրբ Գևորգ եկեղիցի վանք» »
     13. ապրիլի 2013թ. ՄԻԱՑԵԵԵԵԵԵԵՔ...» » Դեպի Մուղնի
    
     Սուրբ Գևորգ եկեղեցի (Մուղնի), եկեղեցի: Գտնվում է ՀՀ Արագածոտնի մարզի Մուղնի գյուղի հարավային ծայրին:
    
     Ըստ 17-րդ դարի պատմագիր Զաքարիա Սարկավագի, վանքը հիմնադրել է Հովհաննավանքի միաբանությունը` այնտեղ տեղափոխելով Սուրբ Գևորգի մասունքները:
     13-15-րդ դդ այստեղ ձեռագրեր են գրվել, վանքը դարձել է հռչակավոր ուխտատեղի: 1580 թվականին վանքի առաջնորդ Ոսկան վարդապետը Մուղնու Սբ. Գևորգ վանքում եպիսկոպոսական աթոռ է հաստատել: Վանքը ծաղկում է ապրել 17-րդ դարում, երբ համալիրը երկու անգամ հիմնովին վերակառուցվել է: 1632-1655 թթ. վանքի առաջնորդ Մարտիրոս եպիսկոպոսը քանդել է արդեն խարխուլ եկեղեցին ու մյուս շինությունները և կառուցել նորը` երկու զույգ մույթերով եռանավ բազիլիկը, պարիսպներ, խցեր: Սակայն 17-րդ դարի երկրորդ կեսին անմշակ քարով շինված այս եկեղեցին չէր համապատասխանում համահայկական ուխտատեղիի պահանջներին, որի պատճառով Հովհաննես վարդապետը, հիմնովին քանդել է այն և սրբատաշ տուֆ քարերով 1664-1669 թթ. կառուցել նորը: Վանքի Սբ. Գևորգ եկեղեցու ճարտարապետն էր Սահակ Հիզանեցին, որի մահից հետո (1666 թ.) նրան փոխարինել է իր փեսա և աշակերտ ուստա Մուրադը: 1734 թ. Մուղնու Սբ. Գևորգ վանք ուխտի է եկել կաթողիկոս Աբրահամ Բ Խոշաբեցին: 1811 թ. առևտրական Հովհաննեսը և նրա կին Թամարը վանքին վարագույր են նվիրել` խաչելության և վիշապին նիզակահարող հեծյալ Սբ. Գևորգի պատկերով. այն այժմ գտնվում է ՀՊՊԹ-ում:
     19-րդ դարում Մուղնու Սբ. Գևորգ վանքը ուխտավայր է եղել նաև վրացիների և պարսիկների համար: Մուղնու Սբ. Գևորգ վանքը մասնակի վերանորոգվել է 19-րդ դարում:
    
     Ավելի մանրամասը տեղում» » » » » »
     13.04.2013 թ.
    
     ՈՒՂԵՎԱՐՁԸ` 3000 դրամ:
    
     Մանրամասների համար զանգահարել 091 94-93-83, 077 94-93-83
    
     Գրանցվելու համար դիմել մինչև ս/թ ապրիլի 10-ը:
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
7929 | 0 | 0
Facebook