ԱՄՆ-ում գործող «Հայտնություն» աղանդը, Հակոբ Գազազյան անուն ազգանուն ունեցող իր պարագլխի գլխավորությամբ, տեղական ժամանակ է, որ ատելության քարոզ է իրականացնում, Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Առաքելական Եկեղեցու դեմ:
Համաշխարհային Եկեղեցիների Խորհրդն այժմ, ուղղափառ քրիստոնեությունից հեռվացած, քաղաքականացված կառույց է, սակայն հենց այդ պատճառով է, որ մեր Հայ Առաքելական Եկեղեցին և Կաթողիկոսը պետք է մասնակցեն այդ կառույցին: Պիտի տե՜ր կանգնենք մերիրավունքներին: Մենք անպայման պետք է ներկայացնենք մեր խոսքը, մեր դիրքորոշումը, պաշտպանենք մեր իրավունքները, ուշադրություն գրավենք և տեր կանգնենք մեր առաքելությանն այդ կազմեկրպության մեջ:
Միայն ուղղափառ եկեղեցիներն են, որ այդ կառույցում ունեն վետոյի իրավունք:
Կարելի է ասել, որ միայն այս կազմակերպության միջոցով է, որ մենք, որպես Հայաստանի ավանդական եկեղեցի, կարող ենք միջազգային հանրության առաջ ներկայացնել մեր իրավունքները, պաշտպանել մեր հոգևոր տարածքը և ստանալ միջազգային կազմակերպությունների ֆինանսական աջակցությունն ու կատարվող միջազգային բարեգործական նախաձեռնություններն իրականացնել Առաքելական եկեղեցու ձեռքերով և թույլ չտանք, որ ֆինանսավորվող միսիոներությունն այսուհետ հանձնեն աղանդներին:
ԱՄՆ-ում գործող «Հայտնություն» աղանդը, Հակոբ Գազազյան անուն ազգանուն ունեցող իր պարագլխի գլխավորությամբ, տեղական ժամանակ է, որ ատելության քարոզ է իրականացնում, Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Առաքելական Եկեղեցու դեմ:
Նույնն է անում նաև «Նոր հայաստան, նոր Հայրապետ» շարժումը: Եվ երկուսն էլ փորձում են սխալ լույսի ներքո ներկայացնել Համաշխարհային եկեղեցիների կառույցը:
Առիթը և պաճառը մեկն է՝ Հայ Առաքելական եկեղեցու դիրքի թուլացումը, միջազգային ասպարեզներում: