Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Մայրավանքի տարածքը զբոսայգի չէ, հրապարակ չէ, դա ՎԱՆՔ է,

20:54, cumartesi, 14 temmuz, 2018
Մայրավանքի տարածքը զբոսայգի չէ, հրապարակ չէ, դա ՎԱՆՔ է,

Մայրավանքի տարածքը զբոսայգի չէ, հրապարակ չէ, դա ՎԱՆՔ է, որի պարիսպներից ներս ապրում և աշխատում են միաբանները՝ իրենց օրենքներով ու կանոններով։ Այդ տարածքից ներս Մայր Աթոռի լուսարարապետն ու վանքի պարետն են կարգ ու կանոնի հսկիչը, և ոչ թե ոստիկանությունը։ Եպիսկոպոսներին, վարդապետներին ու սարկավագներին իրենց տարածքում կարգ ու կանոն հաստատել խանգարող և ձերբակալությամբ սպառնացող ոստիկանները կոպտորեն խախտում են եկեղեցու իրավունքները, և սա, ըստ էության, պետության կողմից ուղիղ միջամտություն է ներեկեղեցական խնդիրներին։ Նման կերպ ոտնահարվում են Մայրավանքի լուսարարապետի և պարետի իրավունքները, և նրանց զրկում են իրենց ՈՒՂԻՂ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ կատարման իրավունքից ու հնարավորությունից։
     Այս խմբի պետական հովանավորություն ունենալու ուղիղ վկայությունն է նաև շարժման ԲԱՆԱԴՐԱՆՔԻ ՈՒ ՆԶՈՎՔԻ տակ գտնվող պարագլուխներից մեկին ԲՈՒՀ-ի տնօրենի ԺՊ նշանակումը։

Մայր Աթոռի միաբանությունը ստիպված է մարտնչելու սեփական իրավունքների համար, և մեր բոլորիս պարտքն է այս հակամարտության մեջ վեր լինելու անձերի և անձնականի շրջանակներից, և լինելու ԵԿԵՂԵՑՈՒ ԿՈՂՔԻՆ։

Կոչ եմ անում մեր եկեղեցու բոլոր հոգևորականներին ՕԳՏՎԵԼՈՒ ԻՐԵՆՑ ՈՒՆԵՑԱԾ ՀՈԳԵՎՈՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ամբողջությամբ։ Հայ եկեղեցու զավակները հստակ և աներկբա ու միաբանված որոշման են սպասում։ ԱՅԼԵՎՍ ՉԻ ԿԱՐԵԼԻ ՀԱՊԱՂԵԼ։

Kaynak: Vahe Begoyan
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
2642 | 0 | 0
Facebook