Անդրադարձ բացարձակապես անհիմն այն առասպելին, թե Ռուսաստանը խաղաղասեր երկիր է
«Ռուսաստանն առևտուր անող պետություն չէ, այն նաև երկրագործական պետություն չէ: Ռուսաստանը զինվորական պետություն է, և նրա առաքելությունը աշխարհի սարսափը լինելն է»: Ալեքսանդր 3-րդ, Ռուսաստանի կայսր
Սվետլանա Ալեքսեևիչ, (ծնվել է 1948-ին) ռուսերեն գրող բելոռուս աշխարհահռչակ արձակագիր, 2015-ին արժանացել է «Նոբել» մրցանակի ***** Մոսկովյան իշխանությունը Ոսկե հորդայի կազմում հատուկ կարգավիճակ է ունեցել: Մոսկվայի իշխան Իվան Կալիտայի (քսակի) կառավարման տարիներից ի վեր Մոսկովյան իշխաններին արտոնվում է լինել ամբողջ Ռուսի (Ռուսիայի) հարկահավաքը, բայց, համաձայն պայմանագրի, Մոսկվայի իշխաններն իրավունք են ունեցել Ոսկե Հորդա ուղարկել հավաքած հարկի 40 – 50 տոկոսը, իսկ մնացյալ 50 – 60 տոկոսը պահել են իրենց՝ ի հատուցումն կատարած աշխատանքի: Այս կարգավիճակը Մոսկվայի իշխաններին շատ ձեռնտու է եղել, և այդ է պատճառը, որ նրանք միշտ աստվածացրել են Ոսկե հորդայի խաներին ու երեք դար շարունակ «իրենց շղթայել են մոնղոլ-թաթարական լծին»: Ըստ էության, ճիշտ կլինի ասել, որ Ռուսը եղել է ո՛չ թե թաթարական, այլ մոսկովյան-թաթարական լծի տակ: Մինչ ռուսական մյուս իշխանությունները տառապել են մոսկովյան-թաթարական լծի ներքո, Մոսկվան հարստացել է: Տասնամյակների ընթացքում այս իշխանության մայրաքաղաքը հարստացել է, այստեղ փողի ու ապրանքների ավելցուկ է գոյացել, ապա տեղի է ունեցել Մոսկվայի տխրահռչակ «բարձրացումը», այսինքն այն դադարել է աշխատել ու իր հիմնական արհեստն է դարձրել Ոսկե հորդայի համար հարկահանությունը: Հնարավություն է ստեղծվել փող ծախսել զանազան տարաշխարհիկ ապրանքների ձեռքբերման ու թանկ արժեցող նախագծերի իրականացման, «Երրորդ Հռոմ» -ի կերպարը կերտելու վրա, իսկ հարկահանության գործողությունն աստիճանաբար գեղազարդվել է կեղծ գաղափարաբանական «հիմնավորումներով», և այդ հիմնավորումներից գլխավորները դարձել են Արևմուտքի, Ոսկե հորդայից դուրս գտնվող բոլոր երկրների նկատմամբ ատելության սերմանումը, որովհետև դրանք Մոսկվային հարկ չէին վճարում: Մի անգամ կայսրական Ռուսաստանի ռազմական նախարար Ա. Կուրոպոտկինը Նիկոլայ 2-րդին հետևյալ հուշագիրն է ներկայացրել. «Ձերդ Կայսերական մեծություն, 18-րդ և 19-րդ դարերի ընթացքում Ռուսաստանը պատերազմի մեջ է եղել 128 տարի, և միայն 72 տարին է խաղաղության մեջ եղել: 128 տարիներից միայն հինգում է պաշտպանական պատերազմ մղվել, մնացյալը զավթողական արշավանքներ են եղել»:
2. Լիվոնյան պատերազմ (1558 - 1583) – սկսել են ռուսներն ու ի վերջո պարտություն են կրել: 3.Ղրիմի թաթար խանի արշավանքը Մոսկվայի վրա (1571 թ.) – թաթարները գրավում և այրում են քաղաքը: 4. Մոլոդինայի ճակատամարտում (Մոսկվայի մոտ, 1572-ի օգոստոսի 2-ին) ռուսները ջախջախում են Ղրիմի Գիրեյ խանի զորքերին: 5. Ռուս – շվեդական պատերազմ (1590 – 1595 թթ.) – սկսել են ռուսները, հաղթել են` աննշան տարածքներ նվաճելով Կարելիայում: 6. Ռուս – լեհական պատերազմ (1605 – 1618 թթ.) – նախահարձակը լեհերն են եղել, արդյունքում լեհերին են անցել Սմոլենսկը, Չերնիգովը և Սևերսկը: 7. Ռուս – շվեդական պատերազմ (1614 – 1617 թթ.) – սկսել են շվեդները, բայց կորցրել են որոշ տարածքներ: 8. Սմոլենսկյան պատերազմ (1631 – 1634 թթ.) – սկսել են ռուսները` լեհերի դեմ` Սմոլենսկը վերադարձնելու համար, բայց պատերազմում ոչ մի կողմը չի հաղթել: 9.Ռուս – լեհական պատերազմ (1654 – 1667 թթ.) - - սկսել են ռուսները, հաղթել են ու խլել Սմոլենսկը, Կիևը, Ձախափնյա Մալոռոսիան ու Սևերսկը: 10. Ռուս – շվեդական պատերազմ (1656 – 1658 թթ.) – սկսել են շվեդները, ոչ ոք չի հաղթել: 11. Ռուս- թուրքական պատերազմ (1676 – 1681 թթ.) – ոչ մեկը չի հաղթել: 12. Ռուս – թուրքական պատերազմ (1686 – 1700 թթ.) – սկսել են ռուսները` Թուրքիայի դեմ համաեվրոպական ռազմական դաշնության կազմում: Ռուսաստանը ելք է ստանում դեպի Ազովի ծով: 13. Հյուսիսային պատերազմ (1700 – 1721թթ.) – սկսել են ռուսները, նրանք հաղթել են շվեդներին ու ձեռք են բերել Լիվոնիան, Էստլանդիան ու Հարավային Ֆինլանդիան: 14. Ռուս – թուրքական պատերազմ (1710 – 1713 թթ.) – սկսել են թուրքերը, բայց պարտվել են ու կորցրել Ազովի ծովի ափամերձ տարածքները: 15. Պատերազմ Պարսկաստանի դեմ (1722 – 1723 թթ.) – սկսել են ռուսները, հաղթել են ու կարճ ժամանակով տիրել Կասպից ծովի ափամերձ մի շարք տարածքների: 16. Պատերազմ Ռեչ-Պոսպոլիտայի դեմ կամ պատերազմ Լեհական ժառանգության համար (1733 – 1735 թթ.) – ավստրո-ռուսական զորքերը Լեհաստանում ու Սիլեզիայում կռվում են ֆրանսիացիների դեմ: 17. Ռուս- թուրքական պատերազմ (1735 – 1739 թթ.), սկսել են ռուսները, բայց որևէ արդյունքի չեն հասել: 18. Ռուս-շվեդական պատերազմ (1741 – 1743 թթ.), սկսել են ռուսները և աննշան տարածքներ են նվաճել: 19. Մասնակցություն Յոթնամյա պատերազմին (1756 – 1762 թ.) հակապրուսական դաշինքի կազմում: 20. Պատերազմ Ռեչ -Պոսպոլիտայի դեմ (1768 – 1776 թթ.) - Միջամտություն Ռեչ-Պոսպոլիտայի ներքին քաղաքացիական պատերազմին: Ռուսաստանն աջակցում է թագավորական իշխանության ընդդիմադիրներին: 21. Ռուս-թուրքական պատերազմ (1769 – 1774 թթ.) - հաղթում են ռուսներն ու կայսրությանն են միացնում Հարավային Ուկրաինան, Ղրիմն ու Հյուսիսային Կովկասը: 22. Ռուս-շվեդական պատերազմ (1788 – 1790 թթ.) - հաղթում են ռուսները: 23. Ռուս-թուրքական պատերազմ (1787 – 1792 թթ.) – հաղթում են ռուսները և ձեռք են բերում Մերձդնեստրովյեն: 24. Ռուս-լեհական պատերազմ (1792թ.) – սկսել են ռուսները. գրավում են Պինսկը, Պոդոլեն ու Վոլինը: 25. Ռուսական զորքերը ճնշում են Լեհաստանում բռնկված Կոստյուշկոյի ապստամբությունը (1794 թ.) ռուսների դեմ: 26. Պատերազմ Պարսկաստանի դեմ (1796 թ.) – սկսել են ռուսները և հաղթել են: 27. Սուվորովի իտալական արշավանքը (1798 – 1799 թթ.) հեղափոխական Ֆրանսիայի դեմ, որն, ի վերջո, պարտությամբ է ավարտվում: 28. Ռուս-պարսկական պատերազմ (1804 - 1813) – հաղթել են ռուսները և կայսրությանը միացրել Արևելյան Վրաստանը, Իմերեթիան, Մենգրելիան, Աբխազիան ու ներկայիս Ադրբեջանը: 29. Հակաֆրանսիական երրորդ կոալիցիայի կազմում պատերազմ Նապոլենի դեմ և պարտություն (1805 թ.): 30. Հակաֆրանսիական չորրորդ կոալիցիայի կազմում պատերազմ Նապոլեոնի դեմ (1806 – 1807 թթ.) և խայտառակ պարտություն: 31. Ռուս- թուրքական պատերազմ (1806 – 1812 թթ.) – հրահրվել է ավելի վաղ կնքված պայմանագրերի երկուստեք խախտումների հետևանքով. Բեսարաբիայի ու Անդրկովկասի մի մասի նվաճում Ռուսաստանի կողմից: 32. Նապոլեոնի պարտադրանքով՝ Ռուսաստանը պատերազմ է հայտարարում Անգլիային ու միանում է Անգլիայի մայրցամաքային շրջափակմանը (1806 – 1812 թթ.): Աննշան ռազմական գործողություններ են եղել, և ոչ ոք չի հաղթել: 33. Ռուս-շվեդական պատերազմ (1808 – 1809 թթ.) սկսել են ռուսները, որի արդյունքում Ռուսաստանին է միացվում Ֆինլանդիան: 34. Հինգերորդ հակաֆրանսիական կոալիցիայի կազմում Ռուսաստանն աջակցում է այլ երկրների տարածքում Նապոլեոնի դեմ կռվող պետություններին (1809 թ.): Հաղթում է Նապոլեոնը: 35. 1812 թվականի հայրենական պատերազմը Նապոլեոնի դեմ: Նապոլեոնը պարտվում է: 36. Հակաֆրանսիական կոալիցիայի կազմում ռուսական բանակի արտասահմանյան արշավանքը (1813 – 1814 թթ.): Ֆրանսիան պարտվում է: 37. Ռուս-պարսկական պատերազմ (1826 – 1828 թթ.) – հաղթում են ռուսները և կայսրությանն են միացնում Արևելյան Հայաստանն ու Կասպից ծովի ափամերձ տարածքները: 38. Ռուս-թուրքական պատերազմ (1818 – 1829 թթ.) – սկսում են ռուսները և զավթում են Մոլդովան, Դանուբի գետաբերանը, Վրաստանի արևմտյան շրջաններն ու Սև ծովի արևելյան ափը: 39. Ռուսական զորքերը 1930 թվականին ճնշում են Լեհական ապստամբությունը: 40. Ռուսաստանի պատերազմը Խիվայի խանության դեմ (1835 – 1840 թթ.) – ռուսական էքսպեդիցիոն կորպուսը նվաճողական արշավանք է իրականացնում Խիվայի խանության դեմ: 41.Ղրիմի պատերազմ (1853 – 1856 թթ.) – ի պատասխան Թուրքիայի դեմ ծավալած ռազմական գործողությունների` Անգլիան ու Ֆրանսիան ռազմական գործողություններ են սկսում Ղրիմում: Ռուսաստանը պարտվում է և ստիպված է լինում հրաժարվել մերձդանուբյան մի շարք տարածքներից: 42. 1863 թվականի լեհական ապստամբությունը. Ռուսական զորքերն արյան մեջ խեղդում են այն: 43. Երկարամյա պատերազմ Միջին Ասիայում (1865 – 1875 թթ.), որի ընթացքում աստիճանաբար Ռուսաստանին են միակցվում Խիվան, Կոկանդը, Բուխարան ու Թուրքեստանը: 44. Ռուս-թուրքական պատերազմ (1877 – 1878 թթ.) – սկսել են ռուսները, որի արդյունքում Ռուսաստանը վերադարձնում է Ղրիմի պատերազմի հետևանքով կորցրած Բերսարաբիան: 45. Ռուսաստանը ճնշում է Չինաստանի հյուսիս-արևելքում բռնկված ապստամբությունը (1899 – 1901 թթ.): 46. Ռուս-ճապոնական պատերազմ (1905 թ.) – ռուսները պարտվում են` կորցնելով Հարավային Սախալինն ու Չինաստանից խլված Լյաոդունյան թերակղզին: 47.Ռազմական գործողություններ Չինաստանում և Չինաստանի դեմ. -1924-ի օգոստոս – 1927-ի հուլիս, -1929-ի հոկտեմբեր-նոյեմբեր, -1937-ի հուլիսից 1944-ի սեպտեմբեր, -1946-ի մարտից 1949-ի ապրիլ, -1950-ի մարտ – մայիս: 48. Ոչ պաշտոնական մասնակցություն Կորեական պատերազմին. 1950-ի հունիսից 1953-ի հուլիս- Չինաստանի տարածքից խորհրդային ստորաբաժանումները մասնակցել են Հյուսիսային Կորեայում ընթացող ռազմական գործողություններին: 49. Քաղաքացիական պատերազմ Ռուսաստանում (1917 – 1923 թթ.) – հաղթել են բոլշևիկները: 50. Պատերազմ Խորհրդային Միության և Լեհաստանի միջև (1919 - 1921) – Ուկրաինան և Բելոռուսիան բաժանվում են ԽՍՀՄ-ի և Լեհաստանի միջև: 51. Մասնակցություն Առաջին համաշխարհային պատերազմին (1914 – 1918 թթ.) - Ռուսաստանը պարտվել է: 52. Խորհրդային Միության անուղղակի մասնակցությունը Իսպանիայի քաղաքացիական պատերազմին (1936 – 1939 թթ.): 53. Պատերազմ Խորհրդային Միության և Ֆինլանդիայի միջև (1939 1940 թթ.) – սկսել է ԽՍՀՄ-ը, որի արդյունքում զավթել է Կարելիան և Հարավային Ֆինլանդիան: 54. Հայրենական Մեծ պատերազմ (1941 – 1945 թթ.) Գերմանիայի դեմ: ԽՍՀՄ-ը հաղթել է և գրավել Արևելյան Եվրոպայի երկրները: 55. Պատերազմներ Ճապոնիայի դեմ (1938 - 1945 թ.) . -Ճակատամարտեր Խասան լճի շրջանում (1938-ի հուլիսի 29 – օգոստոսի 11) – ԽՍՀՄ-ը հաղթել է, -Ճակատամարտեր Խալխին գոլ գետի շրջանում (1939-ի մայիսի 11 – 1939-ի սեպտեմբերի 16) – ԽՍՀՄ-ը հաղթել է, -պատերազմ Ճապոնիայի դեմ (1945-ի օգոստոսի 9 – 1945-ի սեպտեմբերի 3) - սկսել է ԽՍՀՄ-ը, որի արդյունքում վերադարձրել է Սախալին կղզին ու զավթել Կուրիլյան կղզիները: 56. Ոչ պաշտոնական մասնակցություն Վիետնամական պատերազմին (1961 – 1974 թթ.): 57. Ռազմական գործողություններ Ալժիրում (1962 – 1964 թթ.): 58. Ռազմական գործողություններ Եգիպտոսում. -1962-ի հոկտեմբերից 1963-ի մարտ, -1967-ի հունիս, -1968 թվական, -1969-ի մարտ – 1972-ի հուլիս, -1973-ի հոկտեմբեր – 1974-ի մարտ, -1974-ի հունիս – 1975-ի փետրվար: 59. Ռազմական գործողություններ Եմենի Արաբական հանրապետությունում. -1962-ի հոկտեմբեր – 1963-ի մարտ, 1967-ի նոյեմբեր – 1969-ի դեկտեմբեր: 60. Ռազմական գործողություններ Սիրիայում. -1967-ի մարտ, -1970-ի մարտ – հուլիս, -1972-ի սեպտեմբեր – նոյեմբեր, -1973-ի հոկտեմբեր: 61. Ռազմական գործողություններ Մոզամբիկում. -1967-ից 1969 թվականներ, -1975-ի նոյեմբերից 1979-ի նոյեմբեր, 1984-ի մարտից 1988-ի օգոստոս: 70. Ռազմական գործողություններ Կամբոջայում (1970-ի ապրիլ - դկտեմբեր): 62. Ռազմական գործողություններ Բանգլադեշում՝ նաև ռազմածովային նավատորմի մասնակցությամբ (1972 – 1973 թթ.): 63. Ռազմական գործողություններ Անգոլայում (1975-ի նոյեմբերից 1992-ի նոյեմբեր): 64.Ռազմական գործողություններ Եթովպիայում. -1977-ի դեկտեմբեր – 1990-ի նոյեմբեր, -2000-ի մայիս – 2000-ի դեկտեմբեր: 65. Ռազմական գործողություններ Սիրիայում և Լիբանանում (1982-ի հունիս): 66. Ռազմական գործողություններ Տաջիկստանում. -1992-ի սեպտեմբեր- նոյեմբեր, -1993-ի փետրվար – 1997-ի դեկտեմբեր: 67. Խորհրդային զորքերը ճնշում են Հունգարիայում բռնկված ժողովրդական ապստամբությունը (1956 թ.): 68. Ռազմական գործողություններ Լաոսում. -1960-ի հունվար – 1963-ի դեկտեմբեր, -1964-ի օգոստոս – 1968-ի նոյեմբեր, -1969-ի նոյեմբեր – 1970-ի դեկտեմբեր: 69. Խորդային զորքերը ճնշում են Չեխոսլովակիայում բռնկված ժողովրդական ապստամբությունը (1968 թ.): 70. Խորհրդային Միությունն օգնում է արաբական երկրներին Իսրայելի դեմ մղվող պատերազմում (1967 – 1973 թթ.): 71. Խորհրդային Միությունը 1975-ից մինչև 2002 թվականն ամեն կերպ աջակցում է Անգոլայի հակակառավարական ուժերին: 72. Խորհրդային Միությունն անմիջական մասնակցություն է ունենում Եթովպիայի և Սոմալիի միջև սկսված պատերազմին (1977 – 1978 թթ.) ՝ աջակցելով Եթովպիային: 73. Աֆղանական պատերազմ (1979 - 1989) – Խորհրդային Միությունը զավթում է Աֆղանստանը, բայց, ի վերջո, քաղաքական պարտություն է կրում և ստիպված է լինում զորքերն հանել այդ երկրից: 74. Առաջին չեչենական պատերազմ (1994 թ.) –սկսել են ռուսները: Առժամանակ Չեչնիան խաղաղեցվում է: 75. Երկրորդ չեչենական պատերազմ (1999 թ.) - սկսել են ռուսները, ավերել են Գրոզնին և չեչեններին հնազանդեցրել են: 76. Պատերազմ Վրաստանի դեմ (2008 թ.), որի արդյունքում Աբխազիան և Հարավային Օսեթիան անջատել է Վրաստանից ու, փաստորեն, զավթել է Վրաստանի այդ երկրամասերը: 77. Ռազմական գործողություններ Ուկրաինայի դեմ, որը շարունակվում է առ այսօր և որի արդյունքում զավթել է Ղրիմը, Դոնեցկի և Լուգանսկի մարզերը: 78. Ռազմական գործողություններ Սիրիայում, որը շարունակվում է առ այսօր: |
Abone ol ve malalelerin yayınla: