Սուրբ Հոգու դեմ հայհոյությունը աններելի մեղք է. «Եվ ով որ մարդու Որդու դեմ խոսք ասի, նրան պիտի ներվի, բայց ով ասի Սուրբ Հոգու դեմ, նրան չպիտի ներվի ո՛չ այս աշխարհում և ո՛չ էլ հանդերձյալում» (Մատթ. ԺԲ 31-32):
Քրիստոսի Սուրբ Եկեղեցին բոլոր ժամանակներում խստորեն դատապարտել է բոլոր ժամանակների ՀՈԳԵՄԱՐՏՆԵՐԻՆ:
Այսօր ևս Հայ Առաքելական Ս. Եկեղեցին հավատարիմ մնալով 381 թ Կ. Պոլսի Բ տիեզերական ժողովի կանոններին դատապարտել, դատապարտում և դատապարտելու է բոլոր հոգեմարտներին:
Ցավոք, այս օրերին հոգեմարտ Մակեդոնը իր որդեգիրն ունեցավ նաև Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցում, ի դեմս Կորյուն աբեղա Առաքելյանի:
Հայ Առաքելական Ս. Եկեղեցին իր հիմնադրումից ի վեր ունեցել է կորուստներ: Բայց որ Հայ Եկեղեցու ծոցում ծնված, սնված Սուրբ Էջմիածնի հացը կերած աբեղան դառնա հոգեմարտ, աներևակայելի է:
Խոսքը վերջին օրերին Հայոց Կաթողիկոսի հրաժարականը անհասկանալի պատճառաբանություններով պահանջողների «խոստովանահայր» և «առաջնորդ» կորյուն Չաբեղայի Սուրբ Հոգու դեմ արված հայհոյությունն է: Ըստ կորյուն Չաբեղայի Ազգային հերոս, սպարապետ Վազգեն Սարգսյանին հոկտեմբերի 27-ին պատժել է Սուրբ Հոգին (տե՛ս hraparak.am. ի հարկի կարող ենք նաև ներկայացնել տեսագրությունը): Ստացվում է, որ Նայրի Հունանյանը խորհրդարանի սպանդը կազմակերպել է Սուրբ Հոգով «լցված»:
Այս խոսքերով և մոտեցմամբ բացի Սուրբ Հոգու դեմ հայհոյությունից կորյուն Չաբեղան խորը անձնական վիրավորանք է հասցնում Սարգսյանների և մյուս զոհվածների ընտանիքների անդամներին, ողջ հայ ժողովրդին, արդարադատությանը և մարդու իրավունքներին: Սա կրոնական շեղվածության, մոլեռանդության, ծայրահեղականության, հերետիկոսության դասական օրինակ է:
Հայ Եկեղեցին և հասարակությունը պետք արժանի գնահատական տան այս հերետիկոսության բոլոր անդամներին: Իսկ գնահատակը աներկբա է՝ ՀՈԳԵՄԱՐՏՆԵՐԻ ԱՂԱՆԴ: