Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Իսկ մի գուցե ժամանակն է...

23:26, perşembe, 04 nisan, 2013
Իսկ մի գուցե ժամանակն է...
     Բարի երեկո, հարգելի օգտատեր: Երբևէ չեմ փորձել հոդված հրատարակել, բայց այսօր կարծես, թե այդ օրն է:
     Հերթական անգամ այցելելով facebook.com կայքը բախվեցի մի խնդրի հետ, որը վստահ եմ շատերին է նյարդայնացնում: Ավելիճիշտ բոլոր այն մարդկանց, ովքեր իրոք գիտեն, թե, որոնք են իսկական խնդիրները:
     "Одноклассники.ru"... Այս թեման արդեն ոչ միայն չի ծիծաղեցնում կամ տխրեցնում, այլև նյարդայնացնում է, ինչպես նաև նյարդայնացնում են այն comment-ները, որոնք հայտնվում են այդ հոդվածների տակ: Բայց ես այս հոդվածը չեմ գրում, որ ևս մեկ անգամ քննարկեմ այդ սոց. կայքի հարցը:
     Այսօր կարդալով comment-ները հասկացա մի բան, որը ինձ համար տհաճ էր: Չեմ ուզում հավատալ, որ մեր երիտասարդության համար հիմա ամենակարևոր հարցը բամբասանքն է կամ այս կամ այն կայքի քննարկումը: Մի գուցե ժամանակն է ավելի ռեալ նայել կյանքին? Եթե գեթ մեկ վայրկյան փորձենք նայել մեր շուրջը, կտեսնենք, որ մեզ շրջապատող մարդիկ, ինչու ոչ նաև մեր ընտանիքի անդամները խնդիրներ և օգնության կարիք ունեն: Մի պահ պատկերացրեք, եթե մի ավելորդ comment գրելու փոխարեն օգնենք մեր մայրիկին ինչ-որ մի հարցում: Եթե փողոցում քայլելիս արևածաղիկ գնելու փոխարեն, այդ 100 դրամը տակ մուրացկանին, նրա դեմքին ծիծաղելու կամ վիրավորելու փոխարեն: Վստահ եմ շատերդ այս հոդվածը կառհամարհեք, բայց հուսով եմ, որ գոնե մի հոգի այս հոդվածը կարդալուց հետո կսկսի ավելի ռեալ նայել իրան շրջապատող խնդիրներին և կփորձի գոնե ինչ-որ լավ բան անել իրեն շրջապատող մարդկանց համար:
     Շնորհակալ եմ ուշադրության համար:) Հուսով եմ Ձեզ դուր եկավ: Կսպասեմ Ձեր արձագանքներին:
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
780 | 0 | 0
Facebook