Հունիսի մեկը ընդունված է ամբողջ աշխարհում, որպես երեխաների պաշտպանության միջազգային օր: Ամռան այդ գեղեցիկ օրը մեծ շուքով են նշում թե՝ քաղաքներում, թե գյուղերում: Մանուկների ծափ ու ծիծաղով, երգ ու պարով է լցվում բոլորիս սրտերը: Այսպիսի մի գեղեցիկ միջոցառման մասնակցեցինք ՝ մենք Ազատավան գյուղում:
Օրը լեցուն էր բազում գունագեղ անակնկալներով, որը կազմակերպել էր Ազատավան գյուղի համայնքապետ Պետիկ Ղազարյանը, իր աշխատակազմի օգնությամբ: Գյուղի կենտրոնը զարդարված էր գունագեղ փուչիկներով: Տոնական մթնոլորտ էր տիրում համայնքում, երեխաները նկարում էին արև, կապույտ երկինք, ծաղիկներ, որը մեզ պարտավորեցնում է պաշտպանել երեխաների անհոգ մանկությունը, խաղաղությունը, մեր երկրում և ամբողջ աշխարհում: