Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Անջելինա Ջոլին, Ռոբերտ դե Նիրոն և Լեդի Գագան հաքերների զոհ են դարձել

15:01, perşembe, 04 nisan, 2013
Անջելինա Ջոլին, Ռոբերտ դե Նիրոն և Լեդի Գագան հաքերների զոհ են դարձել
     Հաքերների գործողություններից տուժած աստղերի ցուցակը համալրվել է մի քանի հայտնի անուններով: Այս անգամ հաքերային հարձակման զոհ են դարձել Անջելինա Ջոլին, Ռոբերտ դե Նիրոն և Լեդի Գագան: Այս մասին հայտնում է TMZ պոտալը:
    
     Այս շաբաթ համացանցում են հայտնվել այս և այլ հանրահայտ մարդկանց մասին գաղտնի տեղեկություններ՝ նրանց սոցիալական ապահովագրության համարները, վարկային գնահատականներ, հիփոթեքային վճարումների մասին տեղեկություններ, հասցեներ, հեռախոսահամարներ և այլն: Հետաքննությունների դաշնային բյուրոն անցկացնում է գործի հետաքննություն:
    
     Պորտալը նշում է, որ Ջոլիի և դե Նիրոյի անձնական տվյալների բացահայտումը այն նույն «աստղաին հաքերների» ձեռքի գործն է, որոնց գործողություններից արդեն տուժել է Մել Գիբսոնը, Բրիթնի Սփիրսը, Էշթոն Կուչերը և Առնոլդ Շվարցենեգերը: Նախորդ կայքը, որում տեղադրվել էին ապօրինաբար ստացված տեղեկությունները, հեռացվել է տերերի կողմից, սակայն այժմ հայտնվել է նոր՝ .re դոմենով կայք: Սերվերը տեղադրված է Հնդկական օվկիանոսի Ռեյունիոն ֆրանսիական կղզում, որն ընկած է Մադագասկարից արևելք:
    
     Եթե հաջողվի հաքերներին բռնել, նրանց կսպառնա դաժան պատիժ: Վերջերս 36-ամյա Քրիստոֆեր Չեյնին, որը կոտրել էր դերասանուհի Սկարլետ Յոհանսոնի անձնական փոստը, դատապարտվել է 10 տարվա ազատազրկման:
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
4244 | 1 | 0
Facebook