ՄԵԿ ՄԱՐԴՈՒ ՃԱԿԱՏԱԳԻՐ
Տարիների ընթացքում Սիրիայից դեպի Հայաստան ներգաղթած սիրիահայերի թիվը զգալիորեն աճել է։ Գաղտնիք չէ, որ սա պայմանավորված է Սիրիայում մշտապես տիրող պատերազմական մթնոլորտով։ Այս Հայրենադարձների ճակատագրերը տարբեր են, տարբեր են նրանց հետաքրքրությունները, սակայն նրանք ունեն մեկ երազանք՝ ապրել խաղաղ և ապահով։Ժորժ Վանեսյանը 38 տարեկան է, Հայաստան է եկել Լիբանանից։ -Ժորժ Հայաստանում երբևէ եղե՞լ եք. -Հայաստան երկրորդ անգամ եմ գալիս առաջին անգամ 2012 թվականին եմ եկել, մի ծրագրի էի մասնակցում ՀՀ Սփյուռքի նախարարությունն էր կազմակերպել կարծեմ անունը «Արի տուն» էր։ - Ես ծնվել եմ Հալեպում հայրս հայ է մայրս արաբ: Հալեպում հայերեն չեն խոսում նույնիսկ շատ քչերը հայերեն գիտեն: Ես 5 տարի արաբական դպրոց եմ գնացել, ծառայել եմ արաբական բանակում: 2001 թ. կամավոր գնացի Հալեպի` Ալեպոս կամ Վարդան կոչվող հայկական եկեղեցի վարդապետական դասեր ստսնալու համար, հինգ տարի սովորելուց հետո սկսեցի երգել եկեղեցու երգչախմբում: Ես մասնագիտությամբ երաժիշտ եմ նվագում եմ «ուդ» երաժշտական գործիքի վրա: -Նախ ուզում եմ ասել, որ դասերը շատ հետաքրքիր և իմաստալից են անցնում, մենք ժամանակի կորուստ չենք ունենում։ Շատ դժվար լեզու է, բայց շատ գեղեցիկ բառեր ունի։ Ես շատ եմ դժվարանում արտասանությունից բայց հաղթահարում եմ, ինձ համեմատած մնացած ուսյալներին բավական հեշտ է քանի որ ես Հալեպում սովորել եմ լեզուն։ -Ի՞նչ եք պատրաստվում անել, ինչպես եք պատկերացնում ձեր ապագան Հայաստանում. |
Abone ol ve malalelerin yayınla: