«Եվրատեսիլ 2018» –ն արդեն պատմություն է։ Մրցույթի հաղթող ճանաչվեց Իսրայելը, երկրորդ տեղը զբաղեցրեց Կիպրոսը, երրորդ տեղը` Ավստրիան։
Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում կայացած մրցույթին այս տարի մասնակցում էր 42 երկիր։ 2 կիսաեզրափակչի արդյունքում եզրափակչում հայտնվեցին Ավստրիան, Էստոնիան, Իսրայելը, Կիպրոսը, Լիտվան, Չեխիան, Բուլղարիան, Ալբանիան, Ֆինլանդիան, Իռլանդիան, Ավստրալիան, Հունգարիան, Ուկրաինան, Շվեդիան, Նորվեգիա, Դանիան, Սերբիան, Մոլդովան, Սլովենիան և Նիդեռլանդները։ Եզրափակչում նրանց միացան «Եվրատեսիլ 2017» -ի հաղթող Պորտուգալիան և մրցույթի կազմակերպիչ հանդիսացող երկրները՝ Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան Իտալիան և Իսպանիան: