Durun lütfen yüklemiyor...
Logo

Haber akışına abone olun

Makaleler

ՄԵՐ ՎԵՐՋՆԱՔԱՅԼԸ

23:31, çarşamba, 25 nisan, 2018
ՄԵՐ ՎԵՐՋՆԱՔԱՅԼԸ

ՄԵՆՔ, ԱՐԾԻՎ ՄԱՀԱՊԱՐՏՆԵՐՍ, ԱՆՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ՎԵՐՋՆԱՔԱՅԼԸ` ՄԻԱՍՆԱԲԱՐ ՄԻԱՆՈՒՄ ԵՆՔ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆԸ, ԵՎ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՐԹԸ` ԴԵՊԻ ՄԱՅԻՍՅԱՆ ԵՎ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՆՈՐԱՆՈՐ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐ


    

Հեղափոխությունը պետք հաղթանակի մեր հոգիներում,

մեր գաղափարներում, մեր արդարամիտ պայքարում,

այլապես մեր ծրագրերն ու հին ու նոր կառավարությունները անպտուղ կհաջորդեն մեկը մյուսին,

առանց ոգեղենի, հավատի և փոխադարձ վստահության և հանդուրժողականության պաշարների:

ԵՎ շարժումը իր «իր սայլը տեղից էլ չի շարժի» …


    

***

Արդարացի են` մեր բանակի և ժողովրդի ձեռքբերումներն այսօր, թե սահմանում, թե ստեղծագործ կյանքում, մեր ժողովրդի ոգու կորովը, որ միշտ արթուն է:

Հրատապ է երիտասարդական «Քայլ արա» շարժման կողմից առաջ քաշված խնդիրների լուծման գործառույթներում հասարակության բոլոր շերտերի ընդգրկումը. Երկրում առկա ճգնաժամային իրավիճակը հաղթահարելու համար`

- համայն հայության ուժն ու կորովը միավորելը և բազմապատկելը.

- քաղաքացիական հասարակության կայացմանը նպատակաուղղված շարժումը համակարգային նոր հիմքերի վրա դնելը.

- արդարացի շարունակվող պայքարը հաղթանակած առաջ մղելը.

- Երիտասարդական Հայաստան նոր պետության կառուցման գործընթացում` հանուն Հայաստանի, Արցախի, և համայն հայության ազգային շահի հետապնդումը.

- Հայ ժողովրդի անվտանգության ապահովումը.
     - ունեցած պահանջատիրությունները և, առաջնահերթ` Ցեղասպանության համաշխարհային ճանաչումը.
    
-Մայիսյան հաղթանակների շարունակական բնույթի ամրապնդումը:

ՈՒստի «Արծիվ մահապարտներս» մեր զավակների, անկախության սերունդ, ապրիլյան պատերազմի հերոս հայ երիտասարդության հետ, որպես ժողովրդի մի մասնիկ-առաջամարտիկ, որպես մահին պարտության մատնողներ` այս դժվարին օրերին կանգնած ենք հանուն արդար ու ժողովրդավարական Հայաստանի պայքարող ժողովրդի կողքին` քաղաքական զարգացումների և կատակլիզմների կենտրոնում` որպես շանթարգել, ներքին և արտաքին վտանգներից երկրի անվտանգության ապահովման հաստատուն դիրքերում:


    

ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ելնելով ՀՀ-ում ստեղծված իրավիճակային զարգացումներից, նկատի ունենալով, որ Շարժումը հավակնում է ձևավորել նոր իշխանություն, որը մի քանի անգամ պետք է տարբերակվի, և որակապես բարձր լինի նախորդներից, ու շատ թափանցիկ ու պարզ պայմաններում համախմբի բոլոր ինտելեկտուալ, փորձառու ուժերը, և ժամանակակից տեխնոլոգիական ղեկավարման նոր ռեսուրսները, դիտարկելով երիտասարդությունը առաջին պլանում, առանց ցայտուն օլիգարխիական հիերարխիայի ընդգրկման, առաջարկում ենք, նաև խորհուրդ ենք տալիս`


    

· Խորհրդարանական բոլոր կուսակցություններին և խմբակցություններին` ինքնալուծարվել կամ կասեցնել ներկայիս քաղաքական, խորհրդարանական և ղեկավարակազմի գործունեությունը, ազատվելով հայտնի և անհայտ անուններից /մականուններից/, այսօրվա ռեալ թիմերով /բացառելով շարժմանը միացած անդամներին, կամ թիմերին/, ներկայանալ քաղաքական դաշտ` Ապրիլյան ՄԵՐ ՔԱՅԼԸ շարժման հարթակ, զրոյական ելման դիրքից, Ապրիլյան շարժման բարձր հովանու տակ մասնակցելու, կամ հրաժարվելու մասնակցել իշխանական և Ազգային ժողովի ընտրություններին:


    

· Ընտրության տեխնոլոգիայի մեջ հնարավոր է կիրառել` անկախ կուսակցական պատկանելությունից, մեկ անդամատոմսով, այն է` 2018թ. երիտասարդական ապրիլյան շարժման սկզբունքներից և գաղափարաբանությունից` այդ չափանիշներով ներկայանալի լինել թե ժամանակավոր կառավարության և թե Ազգային ժողովի նոր խորհրդարանի ստեղծման աշխատանքներին:


    

· Շարժման առաջնորդի ղեկավարությամբ ձևավորել Ազգային շարժման խորհուրդ, և ՀՀ նախագահի` Ա.Սարգսյանի հետ համատեղ ձևավորել կրճատված պորտֆելներով / 8-10 նախարար/ ժամանակավոր ազգային համաձայնության կառավարություն: Առաջնահերթության կարգով, պետք է նշանակվեն Ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության ղեկավարները, և ուժային նախարարները: Մինչ այդ հանրապետության նախագահը ժամանակավորապես պետք է կասեցնի իր անդամությունը այս կամ այն կուսակցությանը:


    

· ՀՀԿ-ին` դրսևորել բարի կամք, և անցումային փուլում չառաջադրել ՀՀԿ-ի թեկնածու վարչապետի պաշտոնում, հաշվի առնելով ժողովրդական շարժման պահանջը:


     ԱՐԾԻՎ ՄԱՀԱՊԱՐՏՆԵՐ
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
5439 | 0 | 0
Facebook