Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ «ԱՐԻ ՏՈՒՆ-2018» ԾՐԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԱՅԻՆ ՀԱՐՑԵՐ

12:56, çarşamba, 18 nisan, 2018
ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ «ԱՐԻ ՏՈՒՆ-2018» ԾՐԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԱՅԻՆ ՀԱՐՑԵՐ
     ՀՀ Սփյուռքի նախարարության «Արի տուն-2018» ծրագրով նախատեսված մարզային գործառույթների իրականացմանը վերաբերող որոշակի ընթացակարգային հարցեր քննարկելու նպատակով մարզպետարանում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն:
     Սփյուռքահայ երիտասարդներին մարզում պատշաճ հյուրընկալելու նպատակով Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանի նախաձեռնությամբ ձևավորված աշխատանքային խմբի կողմից կատարված գործընթացների և հյուրընկալ համայնքների (Աբովյան, Չարենցավան, Արզնի, Ակունք, Գառնի, Քանաքեռավան) վերաբերյալ խորհրդակցության մասնակիցներին համապատասխան տեղեկատվություն է տրամադրել մարզպետի տեղակալ Կ. Մարգարյանը:
     Այնուհետև ընթացիկ տարում իրականացվելիք «Արի տուն» ծրագրի նախապատարստական և կազմակերպական աշխատանքների ուղղությամբ մի շարք մանրամասներ են ներկայացրել ՀՀ Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ե. Սիմոնյանն ու համահայկական ծրագրերի վարչության պետ Գ. Գյանջումյանը:
     Հանդիպման ավարտին ՀՀ Սփյուռքի նախարարության ներկայացուցիչները կատարել են պարգևատրման արարողություն: «Արի տուն» 2017 թվականի ծրագրի իրականացման, սփյուռքահայ երիտասարդների հյուրընկալման գործում ակտիվ մասնակցության համար ՀՀ Սփյուռքի նախարարի պատվոգրերի են արժանացել ՀՀ Կոտայքի մարզպետը, մարզպետարանի աշխատակիցներ, Աբովյան, Ակունք, Գառնի, Նոր Գեղի, Քանաքեռավան համայնքների ղեկավարներն ու Եղվարդ համայնքի Զովունի գյուղի վարչական ղեկավարը, ինչպես նաև մի շարք հյուրընկալ ընտանիքներ:
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3404 | 0 | 0
Facebook