Durun lütfen yüklemiyor...

Makaleler

«Շտեմարան»-ը կօգնի նախապատրաստվել քննություններին

info
Yazar:
info
11:36, perşembe, 15 mart, 2018
«Շտեմարան»-ը կօգնի նախապատրաստվել քննություններին
     Luseen Mobile ընկերությունը գործարկել է «Շտեմարան» հավելվածը, որը թույլ է տալիս նախապատրաստվել «Հայոց լեզու եւ հայ գրականություն» առարկայի պետական ավարտական եւ միասնական քննություններին, ցանկացած պահին եւ ցանկացած վայրում ստուգել գիտելիքների մակարդակը:
    
     Անվճար հավելվածը հասանելի է Google Play-ում եւ AppStore-ում:
    
     2500 ներբեռնում ունեցող հավելվածի թեստային առաջադրանքների բազան ներառում է «Հայոց լեզու եւ հայ գրականություն» շտեմարանի 4 գրքերի հարցերը, որոնք մուտքագրվել են հրապարկված թեստային հարցերի հիման վրա։
    
     Itel.am-ի հետ զրույցում Luseen Technologies ընկերության համահիմնադիր Վարազդատ Ավետիսյանը նշել է, որ հավելվածը ուսուցման յուրօրինակ էլեկտրոնային վարժասարք- գործիք է:
    
     «Հավելվածը մշակվել է 4 ամսվա ընթացքում: Այն հնարավորություն է տալիս թեստային հարցերի պատասխանների վերաբերյալ ստացվող վիճակագրության հիման վրա իրականացնել թեստի որակական ցուցանիշների գնահատում, ինչն իր հերթին կարող է օգնել թեստ կազմողներին թեստերի վերանայման եւ լրամշակման աշխատանքներում։ Ստացված վիճակագրական տվյալների հիման վրա նախատեսվում է մշակել մեքենայական ուսուցման որոշ ալգորիթմներ, որոնք կմոդելավորեն սովորողի վարքագիծը, եւ կառաջարկեն «խելացի» լուծումներ՝ նպաստելով կրթության որակի բարձրացմանը», - ընդգծել է նա:
    
     Luseen Mobile ընկերությունը հիմնադրվել է Արմեն Խաչատրյանի, Վարազդատ Ավետիսյանի եւ Արտակ Դռնոյանի կողմից 2015թ.։ Թիմում աշխատում են միեւնույն գաղափարի շուրջ համախմբված 10 երիտասարդ ծրագրավորողներ, դիզայներ, նախագծերի ղեկավարներ։ Luseen Mobile-ն ունի թողարկած մի շարք սեփական գաղափարային հավելվածներ՝ «Զվարթնոց» , Dram Today, LuseeNet, Profi4.me:
Kaynak: www.itel.am
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
5109 | 0 | 0
Facebook