Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Մեկնարկել է «Ճանաչի՛ր ինձ» մշակութային ծրագիրը

14:06, perşembe, 22 şubat, 2018
Մեկնարկել է «Ճանաչի՛ր ինձ» մշակութային ծրագիրը

Երևանի քաղաքապետարանի մշակույթի վարչության նախաձեռնությամբ մայրաքաղաքի մշակութային կրթօջախներում մեկնարկել է «Ճանաչի՛ր ինձ» ծրագիրը: Առաջին հանդիպումը Կոմիտասի անվան ազգային քառյակի հետ էր՝ թավջութակահար, քառյակի համահիմնադիր Սարգիս Ասլամազյանի անունը կրող թիվ 1 երաժշտական դպրոցում:

Դպրոցի սաներն ու նրանց ծնողները հնարավորություն են ունեցել ունկնդրելու կոմիտասյան երաժշտությունը շուրջ 95-ամյա պատմություն ունեցող լարային քառյակի կատարմամբ: Միջոցառմանը ներկա Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը նշել է, որ նման հանդիպումները լինելու են շարունակական:
     «Դեռևս 2017 թվականից մենք աշխատում էինք ծրագրի ուղղությամբ: Ուրախ եմ, որ մեր և Կոմիտասի անվան քառյակի նախաձեռնությունը համընկավ և այսպիսով տրվեց «Ճանաչի՛ր ինձ» մշակութային ծրագրի մեկնարկը: Երևանի քաղաքապետարանի ենթակայության արվեստի և երաժշտական դպրոցներում, մշակույթի կենտրոններում տարվա ընթացքում սպասվում են մշակութային տարբեր գործիչների հետ հետաքրքիր հանդիպումներ, բաց դասեր», - նշել է Ռուբեն Հովհաննիսյանը:
     Կոմիտասի անվան ազգային քառյակի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թադևոսյանն իր հերթին ընդգծել է նախաձեռնության կարևորությունն ու նկատել, որ շատ երեխաների համար նման հանդիպումները բացառիկ հետաքրքրական կլինեն:
     Համերգային ծրագրի ավարտին քառյակի անդամները շփվել են երեխաների հետ, նաև սիրով պատասխանել հարցերին՝ ներկայացնելով մանրամասներ քառյակի ստեղծման պատմության, հաջողության ճանապարհի և հետագա անելիքների մասին:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
2065 | 0 | 0
Facebook