Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Սիրո կախարդանքը

Gurgen
Yazar:
Gurgen
13:35, çarşamba, 27 mart, 2013
Սիրո կախարդանքը
     Մեծ մոգական սուլթաններից մեկը՝ Շահ Ջահանը, և իր կինը՝ Մումթազ Մահալը, շատ էին սիրում միմյանց: Նրանք ունեին ութ որդի և վեց դուստր:
     Շահ Ջահանն այնքան էր սիրում կնոջը, որ իր հետ տանում էր ամենուր՝ անգամ պատերազմի, որտեղ արգելված էր կնոջ ներկայությունը: Այդ ամենն այն բանի համար, որ անգամ մեկ րոպեով չբաժանվի կնոջից: Նա խախտում էր բոլոր օրենքները իր կնոջ համար: Ցավոք պատահում է դժբախտություն. իրենց 14-րդ երեխայի ծննդի ժամանակ կինը մահանում է: Գոյություն ունի վարկած, համաձայն որի՝ կինն իր մահից առաջ երկու խնդրանք է հայտնում ամուսնուն: Մեկը՝ որ մնա իրեն հավատարիմ իր մահից հետո, իսկ մյուսը՝ կառուցի այնպիսի մի շինություն, որը կհիշեցնի և կխորհրդանշի իրենց սերը: Ասում են սուլթանն այդպես էլ անում է. նա մնում է հավատարիմ իր կնոջը և կառուցում է մի շինություն, որը և դառնում է իր կնոջ ննջատեղին: Երևի թե բոլորս հասկացանք, այդ կառույցն է Հնդկաստանի Ագրա քաղաքի մոտակայքում գտնվող Թաջ Մահալը: Ներկայումս մարդկանց մեծ մասը, տեսնելով այդ կառույցը, պատմում են, որ այն ունի մոգական անբացատրելի ուժ. կարծես բոլորը զգան իրենց սիրո ուժը: Կնոջ մահից հետո ամուսինը հայտարարում է սգո օրեր՝ երկու տարի տևողությամբ: Այդ ընթացքում արգելվում էր տոնական օրերը, պարերը և երաժշտությունը:
     Մինչև 2007թ Թաջ Մահալը համարվում էր‹‹աշխարհի 8-րդ հրաշալիքը››, սակայն 07.07.2007 թ–ին հայտարարվեց, որ այն ընդգրկվում է աշխարհի 7 հրաշալիքների կազմում:
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3854 | 0 | 0
Facebook