Կապանի N13 հիմնական դպրոցի IX դասարանում 26.01.2018թ. կայացավ «Մասնագիտական կողմնորոշում» թեմայով դասընթաց:
/Դասընթացավար ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան/
Թեման «Լավագույն մոտիվը»
Վարժություն «Մասնագիտություն նշված տառով»
Նպատակը.
• Օգնել մասնակիցներին գործնականում հասկանալ մասնագիտության ընտրության իրենց մոտիվը:
• Մասնակիցների՝ մասնագիտության աշխարհի մասին գիտելիքների ընդլայնումն է կամ մասնագիտությունների մասին արդեն գոյություն ունեցող գիտելիքների թարմացումն ու ամրապնդումը:
Ընթացքը. Մեր խնդիրն է ընտրել մասնագտության ընտրության առավել ճիշտ մոտիվը, այսինքն՝ այն հիմնական պատճառը, որով մարդիկ պետք է առաջնորդվեն իրենց մասնագիտությունն ընտրելիս: Այդ նպատակով ընթերցելով մոտիվները, աշակերտները քննարկման միջոցով ընտրում են, թե որ մոտիվն է ավելի լավ: Կազմում են մոտիվների ցանկը, որի մեջ ներառվում է 16 արտահայտություն:
Օրինակ՝
1/Հայտնի դառնալու և փառքի հասնելու հնարավորություն
2/Հնարավորություն շարունակելու ընտանեկան ավանդույթները
3/Ընկերների հետ ուսումը շարունակելու հնարավորություն և այլն:
Իսկ վարժությունն անցկացնելու ժամանակ աշակերտները նշում են ցանկացած տառ, իսկ մեր խնդիրն է ցույց տալ, որ գիտենք բազմաթիվ մասնագիտություններ նշված տառով, այսինքն՝ ցույց տալ արքանով գիտենք մասնագիտությունների աշխարհը:
Այն հնարավորություն է տալիս դասընթացավարին շտկել, փոփոխել աշակերտների պատկերացումները այս կամ այն մասնագտության վերաբերյալ: