Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Շնորհավոր տոնդ Հայ Զինվոր

23:57, çarşamba, 24 оcak, 2018
Շնորհավոր տոնդ Հայ Զինվոր
     Շարադրություն
    
«Հայ Զինվոր»
     Զինվոր՝ ընդհամենը 6 տառ, բայց այնքան մեծ է իմաստը այս բառի։ Հայ զինվոր, ինչ խոսք, դժվար է այս ժամանակներում քեզ համար, քո ծնողի համար, բայց հայրենիքի նկատմամբ պարտք կատարելը էլ ավելի կարևոր է։ Մենք հավատում ենք քեզ, քո խիզախությանը։ Դու էս մեր օրերի հերոսը։Սիրելի՛ զինվոր, խնդրում եմ քեզ չմրսես սաստիկ ցրտին։ ՈՒզում եմ երախտագիտությունս հայտեմ ձեզ ու ձեր ծնողներին միայն նրա համար, որ ձեր ազատ և անհոգ կյանքը ինձ համար տանում եք փորձության: Չընկճվեք զազրելի թշնամու կրակոցներից, քանզի նրանք սին են ձեր քաջության դիմաց։ Շատ զինամթերք ունենալը դեռ չի նշանակում լինել ուժեղ: Ծնողներս հաճախ են կարդում ու պատմում ձեր հերոսությունների մասին, և այնքա՜ն հպարտ եմ ես: Զինվոր դառնալը հայ ազգի առաքելությունն է: Եվս մի քանի տարի և ես կկանգնեմ քո տեղում և կշարունակեմ քո գործը: ԵՎ որպես ապագա զինվոր՝ վստահորեն ինձ կկոչեմ Հայոց Բանակի զավակ: Հիշե՛ք քաջ տղաներ, մենք ձեզ միշտ սպասում ենք և ցանկացած պահի անկախ տարիքից, սեռից՝ կանգնած ենք ձեր կողքին, սա է Հայ ազգի առանձնահատկությունը: Արցախ աշխարհի անվտանգություն ապահովելը մեր բոլորիս սրբագույն պարտքն է։Զուր չեն իրենց կյանքը զոհել բազում տղաներ իրենց կյանքի գարնան փուլում: Շնորհավոր տոնդ, Հա՛յ զինվոր, Հայո՛ց Բանակ !!
     Թիվ 75 հիմնական դպրոցի 7րդ դասարանի աշակերտ Քոչինյան Սարգիս
Kaynak: mamul.am
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
17275 | 0 | 0
Facebook