Զրուցակիցս հայտնի ֆեսբուքահայ Հայկ Փոդիյանն է:
1.Մանկությանս ամենավառ հիշողությունը...
- Էն տունը, որտեղ արդեն 18 տարի է՝ չեմ եղել, բայց մանկությունս այնտեղ է անցել։ Մանկություն ասելիս հիշում եմ էն տունը, էն բակը, որտեղ ծնվել ու մեծացել եմ ։
2.Կյանքիս առաջին բացահայտումը...
- Երբ 5 տարեկանում բացահայտեցի ձմեռ պապիկի գաղտնիքը։
3.Իմ երեք ամենասիրելի ուտեստներն են...
- Սպաս, խաշ, պիցցա։
4.Աշխատանք, որը երբեք չեմ կատարի...
- Չեմ կատարի էնպիսի աշխատանք, որից բավականություն չեմ ստանա, որը ինձ համար ավելի շատ որպես պարտականություն կլինի։ Եթե մի աշխատանք պետք է կատարեմ, պիտի անեմ մեծ սիրով ու նվիրվածությամբ, այլապես ինձ մոտ ոչինչ չի ստացվի։
5.Կյանքն ինձ համոզել է, որ...
- Կյանքն ինձ համոզել է, որ պետք է հավատաս միայն սեփական ուժերիդ, քո առջև նպատակներ դնես ու փորձես հասնել նպատակներիդ։
6.Ինձ թվում է, որ...
- Ինձ թվում է, որ կյանքիս կայացրած ամենակարևոր որոշումները ճիշտ են, ու երբևէ չեմ փոշմանի կատարածս քայլերի համար։
7.Եթե իմ մասին պատմող ֆիլմ լիներ, այն կկոչվեր...
- Ճիշտն ասած չէի էլ ցանկանա իմ մասին պատմող ինչ-որ ֆիլմ նկարահանվեր ։
8. Ըստ իս կանայք սիրում են...
- Ըստ իս ես չգիտեմ՝ կանայք ինչ են սիրում։
9.Ես երբեք չեմ թաքցրել, որ...
- Ես երբեք չեմ թաքցրել, որ մի քիչ գիժ եմ։
10.Հայաստանում հնարավոր է...
- .Հայաստանում հնարավոր է, ուղղակի հավատա ուժերիդ, ձգտիր ու պայքարիր։
11.Ֆեյսբուքը...
- Ֆեյսբուքը ինձ հնարավորություն տվեց ձեռքբերել նոր ծանոթություններ, շնորհիվ ֆեյսբուքի ունեցա լավ ընկերներ, ովքեր իմ կյանքում կարևոր տեղ են զբաղեցնում։
12.Եթե ինձ բնութագրեի մեկ նախադասությամբ, ապա կասեի...
- Եթե ինձ բնութագրեի մեկ նախադասությամբ, ապա կասեի՝ տարօրինակ մարդ արարած ։
13.Գուցե սխալվում եմ, բայց ...
- Գուցե սխալվում եմ, բայց կփորձեմ ուղղել սխալս։
14. Ես կսիրահարվեի նրան, եթե...
- Ես կսիրահարվեի նրան, եթե նրա մեջ էլ գտնեի նույն հետաքրքրությունները, տարօրինակության նույն հատկանիշները, ինչ իմ մեջ էլ կա։
15. Ես Հայկ Փոդիյանն եմ, ես...
- Ես Հայկ Փոդիյանն եմ, ես շրջապատված եմ իմ կողմից սիրված մարդականցով, ունեմ լավ ընտանիք, լավ ընկերներ և դրանով իսկ ինձ երջանիկ մարդ եմ հսմարում։ Առհասարակ ինձ շատ քիչ բան է հարկավոր երջանիկ լինելու համար։