Durun lütfen yüklemiyor...

Makaleler

«Երևան 2800» տոնակատարության վիզուալ կոնցեպտի մրցույթի հայտերը կընդունվեն մինչև փետրվարի 5-ը

18:00, salı, 23 оcak, 2018
«Երևան 2800» տոնակատարության վիզուալ կոնցեպտի մրցույթի հայտերը կընդունվեն մինչև փետրվարի 5-ը

Երևան քաղաքի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումներին ընդառաջ հայտարարված տոնակատարության վիզուալ կոնցեպտի մրցույթի հայտերի ընդունման ժամկետը երկարացվում է մինչև փետրվարի 5-ը:

Վիզուալ կոնցեպտը պետք է ներառի՝
     Լոգոտիպ, տառատեսակ (շրիֆտ), գունային ոճ, ֆիրմային այլ տարրեր՝ կախված առաջարկվող կոնցեպտից: Հարկավոր է ներկայացնել ոճի կիրառությունը տարբեր կրիչների վրա:
     Մրցույթի պայմանները՝
     1. Մրցույթին կարող են մասնակցել բոլոր շահագրգիռ ոլորտային կազմակերպություններն ու անհատները:
     2. Առաջարկները կքննարկվեն համապատասխան հանձնաժողովի կողմից, և հավանության արժանացած տարբերակը կկիրառվի հոբելյանական տարվա միջոցառումների ընթացքում:
     Լավագույն աշխատանքը ներկայացնող կազմակերպությունը (կամ անհատը) կարժանանա 2 միլիոն դրամ մրցանակի:
     Հայտերն ընդունվում են ք.Երևան, 0015, Արգիշտիի 1 հասցեում, Երևանի քաղաքապետարան կամ logo2800@yerevan.am էլեկտրոնային հասցեով:
     Մրցույթին ներկայացված աշխատանքները վերադարձման ենթակա չեն: Մանրամասների համար զանգահարել՝ 011-514-251 հեռախոսահամարով աշխատանքային օրերին ժամը 10: 00-18: 00:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
2173 | 0 | 0
Facebook