Տարվույս հունվարի 10-ին Շնող համայնքի Սուրբ Սարգիս եկեղեցում, Սուրբ Ծննդյան տոնի առթիվ նվերներ բաժանվեցին Շնող, Թեղուտ, Քարկոփ համայնքների 30 ընտանիքների երեխաներին։ Սույն Միջոցառումը տեղի ունեցավ Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի, Հայաստանում Աստվածաշնչյան ընկերության, ինչպես նաև Երևանի և Էջմիածնի հավատացյալների նյութական միջոցներով։ Միջոցառմանը ներկա էին Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի միաբան Տ․ Աղան աբղ․ Երնջակյանը, Շնողի հոգևոր հովիվ Տ․Հեթում քահանա Թարվերդյանը, համայնքապետ Դավիթ Ղումաշյանը, ինչպես նաև Երևանի Ս․Երրորդություն եկեղեցու երիտասարդաց միության անդամները։ Միջոցառումը սկսվեց Տերունական աղոթքով, որից հետո նվերները բաժանվեցին երեխաներին։