Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Այրում համայնքում 1988 թ. Ադրբեջանում զոհված հայերի հիշատակին բացվեց եւ օրհնվեց խաչքար

14:31, pazar, 03 mart, 2019
Այրում համայնքում 1988 թ. Ադրբեջանում զոհված հայերի հիշատակին բացվեց եւ օրհնվեց խաչքար
     Ի Հայրապետության Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի եւ օրհնությամբ Գուգարաց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Չուլջյանի, մարտի 2-ին Այրում համայնքում 1988 թ. Ադրբեջանում զոհված հայերի հիշատակին բացվեց եւ օրհնվեց խաչքար։ Խաչքարը տեղադրվել է Ուկրաինայի հայերի միության նյութական միջոցներով։ Խաչքարի բացման արարողությանը ներկա էին Ուկրաինայի հայերի միության ներկայացուցիչ Ռուբեն Մակարյանը, Հայաստանում Ուկրաինայի պատվավոր հյուպատոս Գուդրատյան Սահակը, Ախթալայի խոշորացված համայնքի ղեկավար Արկադի Թամազյանը, Հայաստանում Ուկրաինայի համայնքի ներկայացուցիչները, Այրում համայնքի բնակիչները։ Մինչ խաչքարի օրհնության կարգը Այրում համայնքի երիտասարդները Սիրանուշ Գալստյանի ղեկավարությամբ փոքրիկ ներկայացում էին պատրաստել ներկաների համար։ Խաչքարի օրհնության կարգը կատարեցին Ախթալայի եւ տարածաշրջանի հոգեւոր հովիվ Տեր Հեթում քահանա Թարվերդյանը եւ Ալավերդու հոգեւոր հովիվ Տեր Միքայել քահանա Շաղոյանը։ Օրհնության կարգի ավարտին քահանա հայրերը կատարեցին նաեւ հոգեհանգստյան կարգ 1988 թ. Ադրբեջանում զոհված հայերի համար։
     Այրում համայնքի բնակիչների զգալի մասը սույն գյուղում հաստատվել են 1988 թ․ ջարդերից հետո եւ այս խաչքարը առաջին եւ միակն է, որ տեղադրվել է Այրում համայնքում Ադրբեջանում զոհված հայերի հիշատակին։ Խաչքարի քանդակագործը Արտակ Համբարձումյան է, իսկ խաչքարի տեղադրումը նախաձեռնել է Ախթալայի եւ տարածաշրջանի հոգեւոր հովիվ Տ․ Հեթում քահանա Թարվերդյանը։ Հավելենք, որ Ուկրաինայի հայերի միության միջոցներով սա առաջին խաչքարն է, որ տեղադրվել է Ուկրաինայի սահմաններից դուրս։
     Հիշատակ արդարոց օրհնությամբ եղիցի։ ԱՄԵՆ
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
5039 | 0 | 0
Facebook