Հորանջելիս բերանը ձեռքով ծածկելը քաղաքակիրթ վարքի բաղադրիչներից մեկն է, բայց նախկինում այս գործողությունը քաղաքավարության հետ չի առնչվել:
Այս սովորությունը ծնունդ է առել միջնադարում և կրոնական հենք ունի: Այդ ժամանակներում թե՛ կաթոլիկ քրիստոնյաները, թե՛ մահմեդականները, թե՛ հինդուիզմի հետևորդներն այն համոզմանն են եղել, թե սատանան մարդու հորանջելուց կարող է օգուտ քաղել: Ըստ հավատացյալների՝ չար ոգիներն ունակ են եղել հորանջող մարդու բաց բերանով ներխուժել մարդու մարմին ու մարմնից հանել տվյալ մարդու հոգին:
Որոշ կաթոլիկներ հորանջելու ժամանակ բերանը ձեռքով ծածկելը քիչ են համարել: Նրանք նաև մի քանի անգամ այն խաչականքել են ու ներողություն են խնդրել տվյալ պահին իրենց առավել մոտ գտնվողներից, որովհետև մտածել են, թե նրանց վտանգի են ենթարկում:
Դարերի ընթացքում հորանջելիս ձեռքով բերանը ծածկելը կորցնում է կրոնական բնույթը, բայց մնում է որպես սովորություն: