Իրավապահ մարմինները գողության կասկածանքով հայտնաբերել են 888կգ անհայտ ծագման մսամթերք (ավանակի և ձիու): Դա միայն մեկ դրվագով: Եթե ցանկանան ստուգել մյուս սննդամթերքների ծագումնաբանությու՞նը: Որքան ջանք ու ժամանակ է պահանջվելու իրավապահներից պարզելու, թե որտեղի՞ց են հայտնվել շուկայում այդ անորակ սննդամթերքները: Դա իրավապահ մարմիններերի գործն է, սակայն ուզում եմ տեղափոխվել դեպի անցյալ:
Երբ մի քանի տարի առաջ կառավարությունն առևտրականներին ավելի նպաստավոր պայմաններ էր առաջարկում հարկեր վճարելու համար, պայմանով, որ իրենց ապրանքների ծագումը հիմնավերեն փաստաթղթերով: Հիշում եմ, թե ինչ հա՜յ-հարայ բարձրացրեցին այդ «խեղճ» վաճառականները: Նրանց «թիկունքին» կանգնեցին մեր հասարակական կազմակերպությունները, ցույցեր արեցին: Նրանք համաձայնվեցին մեկ տոկոս հարկի փոխարեն վճարել հինգ տոկոս, միայն թե փաստաթղթեր չպահանջեն իրենցից:
Այսօր, երբ սկսել են հսկողություն սահմանել սննդամթերքի անվտանգության ոլորտում, բացահայտվում են սահմռկեցուցիչ փաստեր: Պարզվում է, որ այդ հազիվ-հազ «ծայրը-ծայրին» հասցնող, սակայն հարկերը խնամքով թաքցնող, օրեցօր անշարժ գույքեր ձեռք բերող առևտրականները մեզ են հրամցնում անորակ, առողջության համար վտանգավոր սննդամթերք (մնացած ապրանքների մասին չեմ էլ խոսում, որոնք պակաս վտանգավոր չեն):
Եթե վաճառվող ապրանքները ունենային մատակարարների կողմից դուրս գրված հաշիվ-ապրանքագրեր, ապա հնարավոր կլիներ հեշտությամբ, առանց ժամանակ կորցնելու հայտնաբերել ապրանքներ մատակարարողին՝մեզ անորակ մթերքներով թունավորողներին ու պատժել նրանց:
Ահա, թե ինչու էր աղմկում գետը: