Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Մահացել է օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին

14:02, çarşamba, 22 kasım, 2017
Մահացել է օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին
     Մահացել է օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին
    
     է հռչակավոր օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին: Նրա պաշտոնական ֆեյսբուքյան էջում տարածված հայտարարությունում նշվում է, որ նա մահացել է նոյեմբերի 22-ի առավոտյան՝ Լոնդոնում:
    
     Հայտնի է, որ 2014թ.-ի ամռանը տաղանդաշատ բարիտոնի մոտ հայտնաբերվել էր ուղեղի ուռուցք: Բուժման կուրս անցնելուց հետո 2015թ.-ին Խվորոստովսկին վերսկսել էր համերգային գործունեությունը:
    
     Ավելի վաղ տված հարցազրույցներից մեկում Խվորոստովսկին, խոսելով հիվանդության մասին, ասել էր, որ դրան վերաբերվում է որպես բնական երևույթի և հիվանդութունը չի համարում ինչ-որ պատիժ:
     «Կարծում եմ, որ դա փորձություն է, որը տրվում է քեզ: Չգիտեմ՝ ինչի համար է դա տրվում, բայց ինչ-որ իմաստով դա կոփում է և մեզ ավելի ուժեղ ու լավը դարձնում: Առավել ևս՝ եթե դու հաղթահարում ես հիվանդությունը», -ասել էր բարիտոնը:
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
4875 | 0 | 0
Facebook