Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ԱՆՎԵՐՆԱԳԻՐ

11:18, cuma, 22 mart, 2013
ԱՆՎԵՐՆԱԳԻՐ
     Պատուհանիս տակ բոստանազրկված իմ բակ, փնթիության ու մանր ֆեոդալիզմի ճիրաններից վերջապես շունչ առած, այս ինչքան ընդարձակ էիր ու սիրուն: Քո գրկում ձնծաղիկներ կային: Արևը սիրում էր քեզ, հիմա` ավելի շատ... Դու հարսնացու աղջկա պես պատրաստվում ես հարսանիքիդ, դիմահարդարներ են եկել, կոկում են քեզ, ուրվագծում նոր սիլուետդ, դերձակը զգեստիդ չափ ու ձևն է անում: Մի ամսից դու կծաղկես... Փեսացուդ շռայլ է, քեզ համար չի խնայել ոչինչ... Թաղի` քեզ վրա աչք ունեցող տղատերերը, ձեռքները քեզ չհասցնելով, երևի հիմա մտածում են, թե փեսան դա անում է միայն հանուն իր անվան, իր ստատուսի, իր օգտին գովեստ ու հիացմունք կորզելու, իսկ ես, որ իսկի էլ ամուսնացնելու տղա չունեմ, հրճվում եմ քո ամեն մատղաշ նազանքից, ու երազում, որ տարոսի ծաղկեփունջը շատ շուտով մյուս չնշանված աղջիկներին հասնի:
    
     ԱՆՈՒՇ ՍԱՐԳՍՅԱՆ
    
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3982 | 0 | 0
Facebook