Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Արցախյան պատերազմի հերոսը մեր օգնությամբ կարող է ապաքինվել

Օգնենք
Basın sekreteri:
Օգնենք
15:45, pazartesi, 30 ekim, 2017
Արցախյան պատերազմի հերոսը մեր օգնությամբ կարող է ապաքինվել

Ռոլանդ Սահակյանը Արմավիրի մարզի Այգեշատ գյուղից է: Զորակոչվել է բանակ Արցախի սահմանները պաշտպանելու և 2016թ. ապրիլի 4-ին ծանր վիրավորւմ ստանալով՝ ականապայթունային համակցված թորակսաբդոմինալվիրավորում՝ աջ թոքի ստորին բլթի, լյարդի, կերակրափողի, ստամոքսի, փայծախի, Տհ9 մակարդակով ողնուղեղի վնասում աջակողմյան հեմոպնևմոթորաքսով, ընդունվել է ՀՀ ՊՆ ԿԿԶՀ վերակենդանացման բաժանմունք, մեր հայենի բժիշկներն արել են ամեն հնարավորը, բուժման կուրս է շարունակել նաև Մոսկվայում: Մինչ օրս բուժվում է թիվ մեկ համալսարանական կլինիկայում, որտեղ մեր բժիշկները մեծ հոգատարությամբ զբաղվում են Ռոլանդի ապաքինմամբ: Այսօր տղան գամված է հաշմանդամի սայլակին, մարմնում ունի բեկորներ, ինքնուրույն չի կարողանում իր կարիքներն հոգալ, ունի բժշկական միջամտություն, 1-ին կարգի հաշմանդամ է: Հետագա բուժման համար ընտանիքը դիմել է Գերմանիայի Դաշնության կլինիկաներից մեկը և ստացել բուժման հրավեր, դրա համար նրան անհրաժեշտ գումարից պակասում է 12000 Եվրո: Ընտանիքն ապրում է ծանր սոցիալական պայմաններում, ուստիև Ռոլանդը դիմում է հայրենակիցների աջակցությանը:

ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ բանկում Ռոլանդ Սահակյանի անունով բացվել են հաշվեհամարներ.
    
     16046053681800 ՀՀ ԴՐԱՄ;
     16046053681801 ԱՄՆ ԴՈԼԱՐ;
     16046053681802 ԵՎՐՈ;
     16046053681803 ՌԴ ՌՈՒԲԼԻ;
     SWIFT: ARMJAM22:
    
     Ռոլանդի հեռախոսահամարն է՝ +37493 414 542, հայրիկի՝ Սահակյան Քաջիկի հեռախոսահամարն է՝ +37493 595 634:
    
    

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
4664 | 0 | 0
Facebook