Durun lütfen yüklemiyor...

Makaleler

«Հին Գյումրի»

20:08, cuma, 13 ekim, 2017
«Հին Գյումրի»

«Գյումրեցին իր բնույթը չի փոխել ու չի փոխի. նա հոգով գյումրեցի է» . այս նախադասությունը սիրում են կրկնել գյումրեցիները: Ժամանակները փոխվում են, եւ չնայած այն բոլոր փորձություններին, որ բաժին հասավ այս փոքրիկ, բայց պատմություն ունեցող քաղաքին, Գյումրին փորձում է թոթափել այդ արհավիրքներից կորացած մեջքը: Վերակառուցվող եւ վերանորոգվող հին կառույցները փաստում են, որ տաղանդավոր եւ արվեստասեր գյումրեցիներն իրենց համառությամբ եւ նպատակասլացությամբ շարժվում են առաջ, եւ տարիներ անց նորից կծնվեն նոր Մհերներ, ովքեր բարձր կպահեն ծննդավայրի անունը եւ պատվով կշարունակեն իրենց հայրենակիցների գործը:

Գյումրու թիվ 8միջն. դպրոցում կրկին հետաքրքիր եռուզեռ է, իսկ բեմում նորից 4-րդ դասարանցիներն էին: «Հին Գյումրին» խորագիրը կրող միջոցառումը շքեղ, գունավառ, ոգևորիչ ցերեկույթ էր, գյումրվա կոլորիտով զարդարված դահլիճն էլ լրացնում էր հրաշամանուկների երգի ու պարին, նրանք ներկայացան իրենց հատուկ ճոխությամբ և առանձնահատկությամբ: Գեղեցկությունն ու ճաշակը համադրվել էր մի տեղ, նմանատիպ միջոցառումները նպաստում են երեխաների հոգևոր դաստիարակությանը:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
5803 | 0 | 0
Facebook