Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Հայ բռնցքամարտիկները 1 արծաթե և 2 բրոնզե մեդալներ են բերել Չեխիայից

12:40, çarşamba, 20 mart, 2013
Հայ բռնցքամարտիկները 1 արծաթե և 2 բրոնզե մեդալներ են բերել Չեխիայից

Հայ բռնցքամարտիկները մարտի 11-ից 17-ը Չեխիայի Ուսցի Նա Լաբե քաղաքում մասնակցել են «Ա» կարգի միջազգային մրցաշարի, որտեղից վերադարձել են 1 արծաթե և 2 բրոնզե մեդալներով:

Մրցաշարին մասնակցել է 17 երկիր: Այնպիսի ուժեղագույն երկրներ, ինչպիսիք են Ռուսաստանը, Չինաստանը, Ղազախստանը, Մոնղոլիան ներկայացված են եղել հավաքականների առաջին կազմով: Հայաստանի հավաքական թիմը մրցաշարին մասնակցել է 5 մարզիկով: Հաղորդում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը:

+91կգ քաշային կարգում հանդես եկող Արմեն Սիմոնյանը արժանացել է արծաթե մեդալի, ով մասնագետների գնահատմամբ բավականին արժանի դիմակայություն է ցույց տվել Ղազախստանի ներկայացուցիչ օլիմպիական խաղերի մրցանակակիր Իվան Դիժկոյին և համառ պայքարում զիչելով նրան դարձել արծաթե մեդալակիր:

52կգ քաշային կարգում հանդես եկող Նարեկ Աբգարյանը (ԲԿՄԱ) և 64կգ քաշային կարգում հանդես եկող նաև Արա Փուլուզյանը (Էջմիածին) դարձել են բրոնզե մեդալակիրներ:

Տեղեկացնենք, որ այս, ինչպես նաև մարտի 25-29-ը (Ուկրաինա) և մարտի 29-ից ապրիլի 4-ը (Ղազախստան) կայանալիք ստուգողական մրցաշարերում հաջող հանդես եկած մարզիկները կընդգրկվեն ամռանը Մինսկում կայանալիք Եվրոպայի առաջնությանը մասնակցող Հայաստանի հավաքական թիմի կազմում:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
3691 | 0 | 0
Facebook