Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Չինաստանում բժիշկները դժվարությամբ փրկել են իր հետանցք կենդանի ձկներ մտցրած տղամարդուն

02:36, cuma, 06 ekim, 2017
Չինաստանում բժիշկները դժվարությամբ փրկել են իր հետանցք կենդանի ձկներ մտցրած տղամարդուն

Օրերս Չինաստանի հարավի բնակավայրերից մեկում շտապօգնությամբ հիվանդանոց է տեղափոխվել մի տղամարդ, ով տառապելիս է եղել որովայնի ցավերից: Ինչպես պարզվել է ավելի ուշ, նա նախօրեին հարբել է ու արտասովոր հաճույքների փնտրտուքով իր հետանցք է մտցնել Misgurnus anguillicaudatus տեսակի 2 կենդանի ձուկ: Դեպքի մասին պատմում է չինական Huanqui-ն:

Հակառակ տղամարդու ակնկալածի՝ ձկները խորացել են աղիքներում: Առավոտյան տղամարդու ջերմությունը բարձրացել, ու որովայնում սուր ցավեր են առաջացել: Ռենտգենյան լուսանկարի միջոցով հայտնաբերելով օտար մարմինը՝ բժիշկները հիվանդին անհապաղ վիրահատել են ու աղիքներից հանել մեկ հատ արդեն մեռած ձուկ՝ 15 սմ-անոց:

Բայց բժիշկներին առավել անհանգստացրել է երկրորդ ձկան անհետացումը: Պարզվել է, որ այն, ողջ մնալով, ծակել է աղիքի պատը: Ուժգին ցավերը պայմանավորված են եղել նրանով, որ ձուկն սկսել է տեղաշարժվել որովայնի խոռոչում՝ բարձրանալով վեր: Այս մի ձուկն առաջինից կարճ է եղել:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
2505 | 0 | 0
Facebook