Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Ինչու են կտրում արտերկրում բուժվող մեր տարեց քաղաքացիների թոշակը». Նաիրա Զոհրաբյանը՝ նախարարին

22:24, perşembe, 05 ekim, 2017
Ինչու են կտրում արտերկրում բուժվող մեր տարեց քաղաքացիների թոշակը». Նաիրա Զոհրաբյանը՝ նախարարին
    
    

    
USD 478.45, EUR 562.90, RUB 8.33, GBP 631.31Մանրամասն
     +8 °C, +6 °C ... +15 °C Վաղը` +16 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Ինչու են կտրում արտերկրում բուժվող մեր տարեց քաղաքացիների թոշակը» . Նաիրա Զոհրաբյանը՝ նախարարին
16: 35, 05.10.2017

    
«Նամակ եմ ստացել Լիոնում բուժվող ՀՀ տարեց քաղաքացուց, որի թոշակն ընդհատվել է: Բանկից զանգել են, ասել՝ արի ներկայացի, չի կարողացել գալ, դրա համար էլ հիմա թոշակ չի ստանում: Ինչպե՞ս է կարգավորվելու այս հարցը», - դիմելով սոցապ նախարար Արտեմ Ասատրյանին՝ հարցրեց «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
     Հիշեցնենք՝ խորհրդարանում քննարկվում է «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի փոփոխությունները՝ վերաբերվող բուժման նպատակով օտարերկրյա պետությունում գտնվող զինվորական ծառայության ու հաշմանդամության պատճառական կապ ունեցող անձանց:
     «Ներկայում կենսաթոշակը վճարվում է կանխիկ ու անկանխիկ եղանակով: Մեկ տարվա ընթացքում, եթե քաղաքացին կենսաթոշակն անձամբ չի ստանում, ևս մեկ տարի ժամանակահատված է սահմանված օրենքով, այսինքն՝ նա հետադարձով ստանալու իրավունք ունի: Երրորդ, չորրորդ տարվա խնդիրն, որն առաջարկում ենք լուծել այս նախագծով՝ զինվորական ծառայության պատճառական կապով հաշմանդամություն ունեցող անձանց մասով, դրա կարգավորման արդյունքների վերլուծությունից հետո, միգուցե, կարելի է նաև անդրադառնալ Ձեր բարձրացրած հարցին», - ասաց Արտեմ Ասատրյանը:
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
4656 | 0 | 0
Facebook