Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ՓԻՍՈՆ ՀՐԱՊԱՐԱՄՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՎԵՐԱԴԱՐՁՐԵՑ ԳՈՂԱՑՎԱԾ ՄԵՂԱԴՐՅԱԼԻՆ

22:36, pazartesi, 02 ekim, 2017
ՓԻՍՈՆ ՀՐԱՊԱՐԱՄՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՎԵՐԱԴԱՐՁՐԵՑ ԳՈՂԱՑՎԱԾ ՄԵՂԱԴՐՅԱԼԻՆ

Փիսոն վերադարձրեց գողացածը
     Մեր վերջին «Յուվեցի Կարոյի փիսոն ՝ ՀՔԾ պետը գողացել է մեղադրյալին» հրապարակումից հետո ՀՔԾ -ն որոշում է կայացրել մեղադրանք առաջադրել առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու համար Բ. Գասպարյանին, որը մինչ այդ գտնվում էր տուժողի կարգավիճակում։
     Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որը նախատեսում է ազատազրկում 3-7 տարի ժամկետով։
     Փաստաբանի և քննիչի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ ենթադրյալ կաշառք տվող ՝ Բ.Գասպարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստօրագրություն չհեռանալու մասին։
     Ստացվում է մի իրավիճակ, որ Միքայել Զադոյանի խնամքի տակ գտնվող երկու անչափահաս երեխաները խափանման միջոցի վրա ազդեցություն չունեն։ Ազդեցություն չունի նաև այն հանգամանքը, որ Փաստաբան Գալոյանին առաջադրված է մեղադրաՆք օժանդակության համար, որը ավելի մեղմ պատիժ է նախատեսում քան կաշառք տալը, ինչպես նաև վերջինս ունի պատկառելի տարիք և վատառողջ է։ Բայց այ կաշառք տվողը պետք է դուրսը մնա։Դե պարզ է, եթե շառ անողը կալանավորվի ապա ոչ միայն կհրաժարվի իր տված կեղծ ցուցմունքներից այլ նաև կհայտնի թե ով է իրեն համոզել, ստիպել, շահագռգռել կեղծ ցուցմունք տալ Զադոյանի դեմ։
     Ակնհայտ է, որ դատախազական վերահսկողությունից դուրս գտնվող ՀՔԾ ն տուժողին մեղադրանք առաջադրեց միայն հրապարակումից հետո, այն էլ զուտ հասարակության աչքը փակելու համար։
     Հիշեցնենք, որ նախկինում նշել էինք, որ Միքայել Զադոյանը կալանավորվել է Յուվեցի Կարոյի պատվերով, նա դրա և իր ու եղբոր դեմ հարուցված գործերը կարճելուն օճանդակելու համար վճարել էր ՀՔԾ պետին 1.200.000 ԱՄՆ դոլար կաշառք, միևնույն ժամանակ ՀՔԾ պետ Շահինյանին վերջնաժամկետ էր ներկայացվել կալանավորել Զադոյանին մինչև 01 հոկտեմբեր՝ հակառակ դեպքում Շահինյանը պետք է վերադարձներ գումարը։ Զադոյանը կալանավորվեց սեպտեմբերի 30 ին։
     Ւրոք Յուվեցի Կարոյի Փիսո ՝ Վահրամ Շահինյանը իր խնդիրը լուծեց, իսկ մեր հրապարակումից հետո Փիսոն վերադարձրեց նաև գողացված մեղադրյալին։ Ճիշտ է ձևական, բայց վերադարձրեց։
     Ցանկանում ենք հուսախաբ անել Յուվեցի Կարոյի Փիսո ՝ Վահրամ Շահինյանին։
     Այս գործը գտնվելու է հասարակական հսկողության տակ, քո կատարածուներով չես կարողանալու ապացույց կեղծես և եթե իրոք եղել է կաշառք տալու դեպք, ապա միանշանակ քննիչի, փաստաբանի հետ միասին դատապարտվելու է նաև կաշառք տվող Բ.Գասպարյանը։
     Այսինքն Փիսոյական աշխատող տարբերակը, դու շառ արա ես քեզ չեմ դատի չի ստացվելու։
     ՀՀ ՔրՕրը դու չես գրել, դու չես ընդունել և դու չես որոշելու թե ով ինչ պատիժ կստանա։ Հիմա ընդամենը արձանագրենք, որ հասարակական հսկողության արդյունքում փիսոն գողացած մեղադրյալին հետ վերադարձրեց։

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
5103 | 0 | 0
Facebook