Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Առողջապահության նախարարը այցելել է Կոտայքի մարզ

10:29, pazartesi, 25 eylül, 2017
Առողջապահության նախարարը այցելել է Կոտայքի մարզ
     Կոտայքի մարզ է այցելել ՀՀ Առողջապահության նախարար Լ. Ալթունյանը: Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանն ու Առողջապահության նախարար Լ. Ալթունյանը նախ եղել են «Նաիրիի բժկական կենտրոն» ՓԲԸ-ում, շրջայց են կատարել առողջապահական հաստատության բաժանմունքներում և դիտարկել աշխատանքների կազմակերպման հիմնական ուղղությունները:
     Աշխատանքային այցելության հաջորդ կանգառը եղել է «Աբովյանի ծննդատուն» ՊՓԲԸ-ն: Բժշական կազմակերպության պատասխանատուների կողմից ներկայացվել են հաստատության գործունեության հիմնական ուղղություններն ու աշխատանքների կազմակերպման ընթացակարգային մանրամասները:
     Այունհետև Առողջապահության նախարարն ու Կոտայքի մարզպետն այցելել են «Աբովյանի Ռ. Հարությունյանի անվան բժշկական կենտրոն» ՓԲԸ: Առողջապահական ընկերության պոլիկլինիկայի և հիվանդանոցային մասնաշենքերում շրջայց կատարելուց հետո Կ. Գուլոյանն ու Լ. Ալթունյանը հանդիպումներ են ունեցել բուժաշխատողների հետ, վերջիններիս հետ համատեղ քննարկել առողջապահության համակարգի գործունեությանը վերաբերող մի շարք հարցեր, անդրադարձ կատարել ազգաբնակչությանը մատուցվող բժշկական ծառայությունների որակին ու արդյունավետությանը:
    
     http://kotayk.mtad.am/news/
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3379 | 0 | 0
Facebook