Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Հոկտեմբերի 1-ին Երևանում կանցկացվի Vegan Fest Yerevan առողջ ապրելակերպի փառատոնը

21:32, cuma, 22 eylül, 2017
Հոկտեմբերի 1-ին Երևանում կանցկացվի Vegan Fest Yerevan առողջ ապրելակերպի փառատոնը
     Հոկտեմբերի 1-ին, ժամը 13՛00-ից մինչ երեկո Մաշտոցի պուրակում (Մարգարյան հիվանդանոցի հարևանությամբ) տեղի կունենա բոլորիս կողմից սպասված 5-րդ Vegan Fest Yerevan` կենդանիների պաշտպանության և առողջ ապրելակերպի ամենամյա փառատոնը:
     Այս յուրօրինակ և հետաքրքիր միջոցառմանը կմասնակցի նաև ալոե դեղաբույսի լայնամասշտաբ աճեցմամբ զբաղվող, առաջին և միակ հայկական տնտեսությունը: Համեցեք և լիովին անվճար ստացեք բուժարար ալոեի հյութի ձեր օրվա բաժինը:
     Փառատոնի կարգախոսն է «Ընտրիր կյանքը»: Փառատոնի նպատակն է իրազեկել մարդկանց մեր կյանքում կենդանիների շահագործման մասին, խթանել առողջ ապրելակերպ և պաշտպանել մեր երկրագունդը կենդանաբուծության ոչ անհրաժեշտ ազդեցությունից: Փառատոնի ընթացքում կլինեն տարբեր համերգներ, խաղեր, մշակութային, ժամանցային և սպորտային միջոցառումներ և սեմինարներ կենդանիների ազատագրման և առողջ ապրելակերպի վերաբերյալ:
    
     Մեր ընկերությունն իրականացնում է տարբեր տարիքի և մեծության ալոե բույսերի, հասուն ալոեի տերևների մանրամեծածախ վաճառք:
     #TakeEatEasy, #GastroYerevan, #YerevanFoodFest
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
6089 | 0 | 0
Facebook