ՀՈՒՇԱԳԻՐ «ՀԱՏՈՒԿ ԳՆԴԻ» 29-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ
«ԱՐԾԻՎ ՄԱՀԱՊԱՐՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ՀԿ ՆԱԽԱԳԱՀ, ԱՍՏՎԱԾԱՏՈՒՐ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ Զինակից ընկերներին` «Հատուկ գնդի» վետերաններին.
Ամեն ազգ իր կռիվը գոնե մեկ անգամ պետք է տա մինչև վերջ, ոչ թե զբաղվի ինքնաճանաչողության ժամանակավրեպ պեղումներով. ե՞րբ. ինչպե՞ս. ի՞նչ է եղել. ինչո՞ւ… հարցապնդումներով, այլ ազգովի ցեղվել, և հանրաճանաչ դառնալ թեկուզ մեկ ստեղծագործական և մարտավարական համամարդկային ծրագիր մինչև վերջ իրագործելու վճռականությամբ: 1990թ. սեպտեմբերի 20-ին ՀԽՍՀ կառավարության սեպտեմբերի 13-ի թիվ 420 որոշմամբ կազմավորվեց ՀՀ առաջին կամավորական ռազմական միավորումը` «Հատուկ գունդը», որն իր մեջ ներառեց 22 շրջանների կամավորական վաշտեր: Սպարապետ Վ.ՍԱՐԳՍՅԱՆԻ անմիջական ջանքերով, Երկրապահ կամավորների շտաբը և նորաստեղծ մանդատային հանձնաժողովը, գնդի ստեղծման համար առաջնությունը տալիս էին կազմակերպված, մարտական փորձ ունեցող ջոկատներին` կռված ու կոփված մարտիկներին: Այդ անձանցից շատ բան էր կախված, դրա համար էլ հիմնադիրները և երկրապահ զինապարտների կենտրոնական շտաբի անդամները, բանակի ստեղծման գաղափարախոսներ դարձած, ընկած շրջանից շրջան, գյուղից գյուղ, քաղաքից քաղաք, հավաքագրում էին մարտունակ երիտասարդների, զինվորների և մարտական ջոկատների, ու կազմակերպված ջոկատների կորիզի և հիմքի վրա, հրավիրելով մի շարք սպաների, մայրաքաղաքի զորակայանում հատուկ մարտական շարային և տեխնիկական պատրաստություն անցնելով, ստեղծեցին դասակներ, վաշտեր, այնուհետև գումարտակներ: ԵՎ… կայացավ «Հատուկ գունդը», որը արդեն նոյեմբերի 4-ին պատրաստ էր երդման արարողությանը: Այնուհանդերձ, մեզ գրեթե բոլոր օղակներում, և, հատկապես գնդի ղեկավարման օղակում` օդի պես անհրաժեշտ էին պրոֆեսիոնալ և կամային զինվորականներ: «Հատուկ գունդը» փառավոր մարտական ուղի անցավ ՀՀ սահմաններից սկսյալ, հաղթահարելով դժվարությունները` սկզզբնական շրջանւմ Սիսիանի հաջողված օպերացիան էր նախիջեվան իւղղությամբ՝ հատւկ գնդի հիմնադիրներից Վ.հարությունյանի /հհ.նգ փոխնախարար՜՝ հետագա ՀՀՊՆ նախարար /ղեկավարությամբ , այնուհետեվ Գետաշենում, Շահումյանում, այնուհետև՝ Մարտակերտում, Հորադիզում, Լաչինում, Կուբաթլիում և Օմարի բարձրունքներում հաղթահարված պատվավոր ուղի: Ստեղծված օրվանից բանակի պարտքն ու պետության պատասխանատվությունը իր նեղ, բայց հուսալի ուսերին առնելով, ազգին մեկ հատուկ գունդ, մեկ հատուկ փրկության օղակ պարգևելու փոխարեն` Գունդը երկնեց մի ամբողջ սահմանապահ զորք, ինքը մնալով իր իսկ ստվերում` ինչպես կաղնին, ճյուղավորվելով հետզհետե սաղարթախիտ դարձավ: Դարձավ կադրերի դարբնոց թե ղեկավար, թե ռազմական, թե քաղաքական գործիչներ տալով: Գունդը բանակին տվեց հինգ գեներալ, երկու Պաշտպանության Նախարար, երկու ներքին գործերի նախարար, ազգային անվտանգության գծով մեկ փոխնախարար: Բազմաթիվ հրամանատարներ և սպաներ համալրել են հայոց բանակի և ուժային նախարարությունների, ինչպես նաև տնտեսական, քաղաքական գործիչների շարքերը: «Հատուկ գունդը» ձեռք բերեց շատ հաղթանակներ, կռվեց և կոփեց հայ զինվորին, կերտեց հայ զինվորի կերպարը: Այսօրվա սերնդի համար անմնացորդ հայրենապաշտության և հերոսության վառ օրինակներ են ազգային հերոս Ջիվան Աբրահամյանը, Նահապետ Տոնոյանը, գարիկ Շառոյանը, Աղվանը, Մայիսը, Գեդեոնը, Արկադին և շատ ուրիշներ: 1995թ-ին գունդը ստացավ հայկական 89-րդ Թամանյան կարմրադրոշ դիվիզայի դրոշը: Իսկ 2007թ-ին արժանացավ` «Մարտական խաչ առաջին աստիճան» շքանշանի: Այսօր տարբեր դպրոցներում և պուրակներում հավերժանում են ՙ «Հատուկ գնդի» հայրենապաշտ զորականների անունները, որ չկորչի անմահների գործը, որն է հայոց բանակի զորեղացումը, հայ զինվորի և նրա ընտանիքի բարոյական և արժանապատիվ կեցվածքի ապահովումը: «Հատուկ գունդը» կատարեց հատուկ առաջադրանք, ինչպես նրա հրամանատարն էր ասում` «Գոնե արդեն ազատագրվեցին գետից գետ ընկած տարածքները` Արաքսից մինչև Քուռ գետերի լայնությամբ»: Նրա հիմքի վրա ստեղծվեցին սահմանապահ զորամասեր և զորամիավորումներ` Նոյեմբերյանի, Վարդենիսի, Վայքի, Սիսիանի, Մեղրիի գնդերը, Կապանի, Գորիսի բրիգադները: «Հատուկ գնդի» հայրենապաշտ զորականների պատվոմատյանում արժանիորեն կարելի է հիշատակել հրամանատարներ՝ Սերգեյ Առաքելյանի, Գալուստ Գալստյանը Գրիգորի Գրիգորյանի, Վլադիմիր Կարապետյանի, Աշոտ Պետրոսյանի, Վահան Պապոյանի, Գագիկ Մելքոնյանի, համլետ Հովհաննեսյանի շտաբի պետ Ֆելիքս Գզողլյանի.Ալբերտ Հովհաննիսյանի Սամվել եղիազարյանի Քեռու, Վաչոյի, ԱլբերտՀովհանիսյանի վաշտերի հրամանատարներ` Ջիվան Աբրահամյանի, Գարիկ Շառոյանի, Արծիվ Հակոբյանի, Արա Թումանյանի Մուրադ Կիրակոսյանի, Ռազմիկ Պետրոսյանի, Սմբատ Սրեյանի, Հովիկ Օհանյանի, Հովիկ հարութունյանի, Ժիրայր Վարդանյանի, Խոյլունց Միշայի, Նիկոլի, Ռաֆիկի, Ռուստամի, Ղեվոնդի Հովաննեսյան, Արթոուր Հովակիմյանի, Հովհաննեսյան Կամոյի, գումարտակի շտաբի պետ` Արկադի Հովհանիսյանի, և շատ այլ անուններ: Սիրելի «Հատուկ գնդի» մարտիկներ, հրամանատարներ, զինվորներ. Եզակի է «Հատուկ գնդի» անցած ուղին: Հայրենիքի կանչով, հավատով, դրոշով ու երդումով, երգերով և վերքերով դուք կերտեցիք հայոց պետականության ամենադժվարին նվաճումը` Հայոց բանակը: Հայրենաշեն բանակ ստեղծելու իղձով, հայրենապաշտության գաղափարը ոգեղենի հետ խառնած, սահմանների պաշտպանությանը մասնակցած ընտրյալ զինապարտներից, ազատամարտիկներից, հերոսներից կազմված վաշտերով, գունդն իր ակտիվ մասնակցությունը բերեց Արցախի ազատագրման, ՀՀ սահմանների պաշտպանության և բանակաշինության գործին: Այդ անմնացորդ նվիրումը գնահատվել է պետության և հասարակության կողմից. ՀՀ նախագահի հրանանագրերով և պաշտպանության նախարարի հրամաններով գնդի բազմաթիվ սպաներ և մարտիկներ արժանացել են շքանշանների, մեդալների և կառավարական այլ պարգևների: Գնդի վետերանները, նրա ստեղծման և կայացման գործում ներդրում ունեցողներս այսօր էլ դեռ շարքերում ենք, հավատարիմ՝ հայրենապաշտ մարտիկ լինելու գաղափարին. տեր ենք Վազգեն Սարգսյանի մատնանշած Հայրենաշինության սուրբ գործին. լծված 21-րդ դարը մերր դարձնելու արարչագործությանը, ազգի և պետության անվտանգությունը ապահովելու յուրաքանչյուր քայլին, «Հատուկ գնդի» կոչին և նրա սրբություն դարձած պատմությանը, նոր սերնդին ազգային մտածողությամբ, հայրենասիրությամբ դաստիարակելու, ռազմի գործը իմանալու, բանակաշինությունը հասկանալու, Հայ զինվոր դառնալու, որն է մեկ ընտանիք, մեկ ազգ-բանակ-պետություն դառնալու, մեկ համազգային մշակույթի և մեկ հավատամքի տիրապետելու գործին: Փառք անմահացած հերոսներին, զորություն մեր բազկին… Ոգեղեն կամք ու Միասնություն՝ հանուն Հայոց պետականության պաշտպանության և հզորացման: ԳԵՆԵՐԱԼ-ՄԱՅՈՐ՝ Ա.ՊԵՏՐՈՍՅԱՆ Երևան, 20.09.2016թ. |
Abone ol ve malalelerin yayınla: