Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Շրթունքի ճաքերի դեմ

Մարի
Yazar:
Մարի
14:35, pazartesi, 18 mart, 2013
Շրթունքի ճաքերի դեմ

Ինչպես Դուք նշեցիք, այդ ճաքերը կոչվում են անգուլիտներ` բերանի անկյունների գրգռում: Դրանց առաջացման պատճառները մի քանիսն են` ստամոքս-աղիքային համակարգի աշխատանքի խանգարումներ, մանրէային ինֆեկցիա (օրինակ, սնկային հիվանդություններ, որոնք կարող են փոխանցվել համբույրի միջոցով կամ սպասքեղենի և որոշ առարկաների ընդհանուր օգտագործումից):
    
     Բայց, ամենից հաճախ ճաքերն առաջանում են իմունիտետի իջեցումից, և B2 վիտամինի, երկաթի և ցինկի անբավարարությունից: Վիտամին B2 պարունակվում է կաթնաշոռի, կաթի, պանրի, ձվի, տավարի մսի, նաև կանաչ լոբու, բրոկոլիի, սպանախի մեջ: Երկաթով հարուստ մթերքներն են սունկը, ընկույզը, նուռը, կարտոֆիլը, մաղադանոսը, հնդկացորենի, նաև կարմիր միսը (տավարի, ոչխարի և խոզի): Ցինկի աղբյուր են ծովամթերքը, ձուն, միսը, լյարդը և երիկամները, դդմի սերմերը:
    
     Ինչ վերաբերում է բուժմանը, ապա հարկ է դեղատնային վիտամին B2-ի կուրս ընդունել (օրը 2 անգամ): Ճաքերին անհրաժեշտ է քսել վիտամիններ A-ի և E-ի յուղային լուծույթ, դեղատնային նիստատինի քսուք, կամ էլ չիչխանի, կտավատի և ձիթապտղի յուղեր: Անհրաժեշտ է նաև օրը 3 անգամ թրջոցներ դնել, որոնք պատրաստվում են երիցուկի, կատվալեզվիկի, եղեսպակի, վաղենակի և ծիծեռնախոտի թուրմերից:
    
     Բուժման ընթացքում, աշխատեք խոսափել թթվաշ մրգերից կամ աղի և կծու ուտեստներից: Մրգերը մանր կտրտեք և այնպես կերեք, որ չկպչի շրթունքի վնասված անկյուններին:
     Հեղինակ` Ն.Ա.

Սկզբնաղբյուր` Առողջապահության լրատու 7 (545) 26.02.2010

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
8295 | 0 | 0
Facebook