Durun lütfen yüklemiyor...

Makaleler

«Բնական աղետների ռիսկերի նվազեցում»

12:25, perşembe, 07 eylül, 2017
«Բնական աղետների ռիսկերի նվազեցում»

Կապանի N13 հիմնական դպրոցի VIII դասարանի աշակերտների համար ս/թ սեպտեմբերի 7-ին Սյունիքի մարզական փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի ավագ, մայոր Վիլեն Օվչյանը և հրահանգիչ, լեյտենանտ Մհեր Միրզոյանը անցկացրին դասընթաց «Բնական աղետների ռիսկերի նվազեցումը» թեմայով: Ուսուցումները անցկացվեցին համանուն թեմայով, որը պարունակում է տեղեկություններ ռիսկերի նվազեցման և նրանց կառավարման ցիկլի բաղադրամասերի (կանխարգելում, պատրաստվածություն աղետներին, արձագանքում, վնասված օբյեկտների վերականգնում), գնահատման ժամանակակից մոտեցումների, ռիսկի բաղադրամասերի (վտանգ, խոցելիություն), հաղորդակցության, կանխարգելման կառուցվածքային և ոչ կառուցվածքային միջոցառումների և օգտագործված հասկացությունների սահմանումների մասին: ԱՌՆ-ի ուսուցման առկայությունը դպրոցի ուսումնական ծրագրերում մեծ ռեսուրսներ է պարունակում սովորողի քաղաքացիական դաստիարակության, բազմակողմանի զարգացման, անվտանգության կուլտուրայի ձևավորման և մարդկային այլ որակների զարգացման համար:

ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
2675 | 0 | 0
Facebook