Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Պուտինը «բացահայտել է» սպառազինությունների մատակարարման վտանգը. «Իրազեկ քաղաքացիների միավորում»

01:24, çarşamba, 06 eylül, 2017
Պուտինը «բացահայտել է» սպառազինությունների մատակարարման վտանգը. «Իրազեկ քաղաքացիների միավորում»
     «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպությունը հոդված է հրապարակել՝ «Պուտինը «բացահայտել» է սպառազինությունների մատակարարման վտանգը» թեմայով:
    
     Պեկինում ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովից հետո տրված ասուլիսում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն արել է մի շարք հայտարարություններ, որոնք ուղղակիորեն հակասում են Հարավային Կովկասում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության գոտում Մոսկվայի որդեգրած քաղաքականությանը:
     Խոսելով Ուկրաինային ԱՄՆ կողմից զենքի մատակարարումների մասին՝ Պուտինն ասել է, որ զենքի մատակարարումները՝ հակամարտության գոտիներ, չեն նպաստում խաղաղությանը:
     «Կան միջազգային կանոններ և մոտեցումներ, զենքի մատակարարումը հակամարտության գոտի չի նպաստում խաղաղեցմանն, այլ միայն վատթարացնում է իրավիճակը», - մասնավորապես ասել է ՌԴ նախագահը:
     Ըստ Պուտինի՝ Ուկրաինայի դեպքում զենքի մատակարարումները սկզբունքորեն չեն փոխի իրավիճակը, բայց զոհերի քանակը կարող է ավելանալ:
     Անելով այս հայտարարությունները՝ Վլադիմիր Պուտինն անշուշտ չէր կարող չհիշել Ադրբեջանին Ռուսաստանի կողմից մատակարարվող ահռելի քանակությամբ հարձակվողական զենքերի մասին:
     Ինչպես բազմիցս հրապարակվել է, Ռուսաստանը 2011-12թթ. կնքված պայմանագրերով Ադրբեջանին է մատակարարել շուրջ 5 միլիարդ ԱՄՆ դոլարի հարձակվողական սպառազինություն, այդ թվում՝ համազարկային կրակի «Սմերչ» համակարգեր, հրանետային «Սոլնցեպյոկ» ТОС-1А համակարգեր, T-90s տանկեր:
     Թե ինչպես են ազդել այս սպառազինությունները ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղեցմանը, հայտնի է ողջ աշխարհին: 2016 թվականի ապրիլին իր սանձազերծած պատերազմում Ադրբեջանը կիրառեց Ռուսաստանից ձեռք բերված բոլոր զինատեսակները, ինչի հետևանքով հայկական կողմն ունեցավ հարյուրից ավել զոհ (ադրբեջանական կողմի զոհերի մասին տեղեկությունները հակասական են, բայց ի հեճուկս Բաքվի պնդումների՝ դրանք կարող են հաշվվել հարյուրներով), կարգավորման գործընթացը հայտնվեց խորը ճգնաժամային իրավիճակում, իսկ հակամարտող կողմերն էլ ավելի խորը ներքաշվեցին սպառազինությունների մրցավազքի մեջ:
     Ստացվում է, որ Պեկինում ՌԴ նախագահի խոսքերում հնչում է ճշմարտությունը՝ սպառազինությունների մատակարարումները հակամարտության գոտիներ չեն կարող նպաստել խաղաղեցմանը և կհանգեցնեն զոհերի ավելացմանը: Պուտինն ընդամենը մոռանում է, որ իր երկիրն է սպառազինություններ մատակարարում հակամարտության գոտիներ:
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
5515 | 0 | 0
Facebook