Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Գրիգոր Գուրզադյան «Տիեզերքը և մարդը»

19:40, cumartesi, 02 eylül, 2017
Գրիգոր Գուրզադյան «Տիեզերքը և մարդը»
     Ես տեսել եմ մի շատ տպավորիչ նկար՝ արված մի մեծ քարանձավի պատին՝ ուղղակի ժայռին. ինչպես է տղան մոտենում աղջկան սրտառուչ կերպով՝ ձեռքը դրած կրծքին: Նկարն արված է տասներեք հազար տարի առաջ…Տասներեք հազար տարի առաջ տղան ու աղջիկը, երկուսն էլ մորթին ուսերին, հասկացել են, թե ի՛նչ է սերը, որ մարդ պիտի սիրի մարդուն, տղան՝ աղջկան, որ սիրուց վեր ոչինչ չկա ո՛չ այս աշխարհում, ո՛չ տիեզերում…
    
     Ես ամեն օր դիտում եմ արևածագը, եթե անգամ արևն ամպերի հետևում է: Արևածագի մեջ ես մեծ խորհուրդ եմ տեսնում: Հավերժության խորհուրդը: Արևածագը չի լինում հախուռն, փոթորկալից, արևածագը լինում է հանդարտ, գրեթե անշարժ: Իր գոյության չորսուկես միլիարդ տարվա ընթացքում երկրի վրա փոխվել է ամեն ինչ, միայն արևածագն է մնացել անփոփոխ: Հավերժության հետ առնչվելու խորհուրդ կա արևածագի մեջ…այդ մտքից մարդն ակամա մնում է լռակյաց, ինքն իր մեջ ամփոփված…
     Դու սքանչելի հրաշքներ ես գործում, որոնց փոխարեն ես հատուցելու ոչինչ չունեմ: Այո՛, Նարեկացու մտածելու կարողությունը և տրամաբանության ուժը տիեզերական մասշտաբներ ունի, այլ հանգամանքներում նա կարող էր լինել և ստեղծողը հարաբերականության տեսության:

Հելենական էպոխան ստեղծեց ծայրահեղ չափանիշը, տիեզերական չափանիշը կնոջ գեղեցկության…Երեք հազար տարի առաջ բոլոր-բոլոր ժամանակների այդ գիգանտը՝ Հոմերոսը, թողեց հավերժությանը ուղղված այդ խոսքը.

– «Երբ Ելենան ներս մտավ,

Ծերունիները ոտքի կանգնեցին»:

Ես չգիտեմ աշխարհի երեք հազար տարվա պատմության մեջ այս ուժի ցնցնում, գեղեցկության հավերժության այսպիսի պոռթկում…Ելենան վերից վար ճերմակի մեջ, ծալքերի, հարմոնիայի և ռիթմի այսպիսի պատկեր…Մեծն Հոմերոսը միայն այս տողով հավերժացրեց իրեն բոլոր-բոլոր ժամանակների համար…

► Կարելի է ասել, որ մարդու գործունեությամբ տիեզերքը դառնում է մի փոքր ավելի բազմազան: Մարդը ստեղծել է արվեստ, գրականություն. սրանք տիեզերքում չկան: Թեպետ ներշնչումը, այո, գալիս է բնությունից: Մարդը ստեղծել է հավատ, կրոն, մի հոյակապ պատրանք, որն իր բոլոր տարատեսակներով խաղացել է այնքան վիթխարի դեր՝ իր իսկ մարդու ճակատագրում: Բայց կրոն նույնպես չկա բնության մեջ: Մարդը ստեղծեց ամենաահավոր բանը՝ ոսկու կուռքը, կատարյալ տիեզերական մի պատուհաս, «ոսկի, աստված չես, բայց պակաս էլ չես», անթիվ-անհամար ողբերգություննների, կրքերի, մտքի ու երևակայության զարգացման, հենց իր՝ մարդու ամենաակտիվ գործունեության մի ապշեցուցիչ ու անսպառ աղբյուր:


    
    
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
2759 | 0 | 0
Facebook